Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞րր ոչխար յեկեղեցին ո՛չ մտանէ.
       Պատասխանի. Նախ՝ զի եկեղեցին է ի խորհուրդ դրախտին. ուր անասուն ո՛չ մտանէր, նոյնպէս եւ յեկեղեցի ո՛չ մտանէ։
       Երկրորդ՝ ի լեառն Սինա թէ անասուն մերձենայր քարկոծ լինէր։ Եւ եկեղեցի է լեառն անմատոյց, վասն որյ անասունք ե անարժանք ո՛չ մտանեն։ Այլ եւ ո՛չ գազան հերձուածօղ։
       Երրորդ՝ ի հին տաճարն գառն էր պատարագ. որէր օրինակ գառինն Աստուծոյ։ Իսկ յեկեղեցի ճշմարիտ գառն պատարագի. վասն որոյ զօրինակն արգելումք։
       Չորրորդ՝ յօրինակ, Քրիստոսի որ խարաղանաւ եհան ի տաճարէն զոչ խարս եւ զարջառս. նոյնպէս եւ մեք արտաքսեմք։
       Հինգերորդ զգուշանամք, զի մի ոչխարանոց լիցի եկեղեցի եւ գոմ։
       Վեցերորդ՝ զի եկեղեցին փարախէ բանաւորր հօտից. եւ ո՛չ անբանից։ Եւ լիրբն արտաքսելի է յեկեղեցւոյ. որպէս Յուդա լրբութեամբ ել արտաքս։ Նոյն պատճառաւ զմեռեալս յեկեղեցին ո՛չ թաղեմք։ Նախ՝ որպէս զմեռեալս հոգւով՝ արտաքսեմք յեկեղեցւոյ. նոյնպէս եւ զմեռեալն մարմնով։ Երկրորդ՝ եկեղեցի՝ դրախտին է օրինակ, որ զմեռեալսն մեղօք արտաքսեաց։
       Նախ յարքայութենէն արտաքսին ամենայն մեղօք մեռեալք։ Եւ թէ ոք ասիցէ, զսրբոց մարմինս ընդէ՞ր արգելումք։ Ասեմք թէ՝ զի մի՛ սովորեսցին եւ զպատուաւորս եւ զբռնաւորս եւ զայլս թաղեսցեն։
       Երկրորդ, զի եւ ի տաճարն հին՝ ո՛չ թաղեցին զսուրբս. այլ ի գերեզմանատունս. նոյնպէս եւ առաւել սրբութեամբ պահելի է զնոր տաճարս։ Երրորդ՝ զի մարմինք սրբոց ի գաւիթս պահին եւ ո՛չ յեկեղեցի. յօրինակ հոգւոց նոցա որք են ի պահեստ հոգւոյն ի տեղւոջ լուսոյ եւ հանգստեան։ Այլ զփառս արքայութեան երկնից ի կատարածի ժառանգեսցեն հոգւով եւ մարմնով անվախճան յաւիտենիւ։