Զի՞նչ
է
բաղդատութիւն
որ
բանն
Աստուած
էառ
զմարդկայինսն
բնութիւն։
Պատասխան։
Բազում
ինչ։
Նախ՝
զի
բանն
Աստուած
էառ
զմարդկայինս
բնութիւն
եւ
միաւորեաց
ընդ
Աստուա
ծութեան
իւրում.
ո՛չ
մասն
առեալ՝
կամ
ըստ
մասին
միաւորեալ
այլ
բոլորն
ընդ
բոլորին։
Ըստ
այնմ.
«Ի
նմա
բնակի
ամենայն
լրումն
Աստուածութեանն
մարմնապէս»։
Երկրորդ՝
բանն
Աստուած
նախկին
է
եւ
սկիզբն
արարածոյ.
զի
նովաւ
եղեն
ամենայնքն։
Եւ
մարդն
յետին
է
եւ
վերջին
ա
մենայն
եղելոցն։
Ա՛րդ՝
նախկինն
զյետինն
էառ՝
եւ
արար
առաջին։
Երրորդ՝
բանն
պատկեր
է
Հօր.
եւ
մարդն
պատկեր
բանին։
Պատկերն
զպատկերն
էառ
կամ
նախատիպն
զպատկերն։
Չորրորդ՝
բանն
գերագոյն
է
յիմանալիսն.
եւ
մարդն
գերագոյն
է
ի
զգալիսս.
վասն
որոյ
մարդ
եղեւ։
Հինգերորդ՝
ի
բանէն
կրկին
էութիւնք
յառաջեցան.
այսինքն
իմանալի
եւ
զգալի.
զի
թէ
միայն
ի
հրեշտակաց
էր
առեալ՝
պակասէր
զգալին.
եւ
թէ
ի
կենդանեաց՝
պակաս
էր
իմանալին։
Վասն
որոյ
մարդ
եղեւ,
զի
զբոլորն
յինքենէ
զյառաջ
եկեալն
յինքն
միաւորեսցէ։
Վեցերորդ՝
որդին
Աստուծոյ
եղեւ
որդի
մարդոյ.
զի
մեզ
արասցէ
որդիս
Աստուծոյ։
Եւ
զի
որդին
Աստուծոյ
բնութեամբ
որդի
մարդոյ
եղեւ,
մի՛
յերկուանալ
թէ
լինիցիս
եւ
դու
շնորհօք
որդի
Աստուծոյ։
Եօթներորդ՝
Աստուածն
մարդ
եղեւ
եւ
յերկիր
էջ.
զի
դո
ւ
լիցիս
Աստուած
եւ
յերկինս
ելցես։
Ըստ
որում.
«Ես
ասացի
թէ
աստ
ուածք
իցէք»։
Զի
ո՛չ
էր
իզուր
գալուստ
նորա.
այլ
զի
մեծամեծ
իրս
գործեսցէ։
Ութերորդ՝
նա
ծնաւ
ըստ
մարմնոյ,
զի
դու
ծնցիս
ըստ
հոգւոյ։
Եւ
ի
կուսէ,
զի
դու
ծնցիս
ի
կոյս
աւազանէ։
Եւ
զի
նա
հոգեւոր
ծնեալ՝
ծնաւ
ըստ
մարմնոյ.
զի
դու
մարմանւոր
ծնեալ՝
ծնցիս
վերստին
ըստ
հոգւոյ։