Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր տեսանելն հաստա՛տ է քան զլսելն։
       Պատասխան։ Նախ՝ բնական. զի յառ աջ եդեալն աչաց անփոփոխօք է իրոք. եւ ականջին ձայնն եւ բանն փոփոխական։
       Երկրորդ՝ ցուցմամբ. զի տեսանելն զհաւատն նշանակէ որ է հաստատ եւ լսելն զուսումն ճարտարութեան։ Եւ դարձեալ՝ լսելն խափանի ի յարութեանն։
       Եւ տեսանելն մնայ հաստատ, զոր այժմ իմանալ տայ։
      
       Հարց։ Զի՞նչ է յորժամ մարդ ի վեր նայի հեշտանայ աչքն. եւ յորժամ ի վայր՝ դժուարի։
       Պատասխան։ Զի աչաց լոյսն հուրէ. եւ հուրն վերընթաց է. վասն այն ի բնականսն նայլեով հեշտանայ, եւ ի բռնութեամբն դժուարի եւ զարհուրի։ Նմանապէս եւ այն. յորժամ զամենայն ինչ թողումք եւ ի լոյս ճրագին նայիմք. զի ազգական է իւր՝ զայն սիրէ եւ տեսանէ՛։
      
       Հարցումն։ Վասն է՞ր բիբն հանապազ թարթէ եւ քթթէ զաչքն։
       Պատասխան։ Նախ՝ զի պահապան է նմա յարտաքին վնասուց։
       Երկրորդ՝ զի փոշին սրբէ որ ի յօդոյս նստի յաչքն. որպէս մեք ձեռօք սրբեմք զերեսս հայելւոյ։ Այսպէ ս հայցէր մարգարէն պահպանիք յԱստուծոյ. ըստ այսմ. «Պահեա՛ զիս որպէս բիբ ական»։
      
       Հարց։ Քանի՞ են պահապանք աչաց լուսոյն։
       Պատասխան։ Ասեմք թէ եօթն։
       Նախ՝ յօքն ի վերոյ՝ զքիրտն արգելէ՛։
       Երկրորդ՝ բիբն։
       Երրորդ՝ արտեւանունքն։
       Չորրորդ՝ մզղնաձեւ մորթն։
       Հինգերորդ՝ սպիտակ ճրագուն. զի հով է բնութեամբ զջերմութիւն աչացն բարեխառնէ. նա եւ գեղեցկացուցանէ՛։
       Վեցերորդ՝ սեաւ պտուղն. զի մի՛ վնասեսցէ զտեսութիւնն սպիտակն։
       Եօթներորդ՝ լուսերակն. եւ ապա լոյսն ի միջի։
      
       Հարցումն։
       Զի՞նչ է որ տղայն զմերձն աղղէկ տեսնու. եւ ծերն զհեռուն։
       Պատասխան։ Երկու լուսերակն որ ասացաք՝ ի յղեղէն գայ ի յաչքն դատարկ եւ անարիւն։ Այս երկու երակս թէ տաքէ եւ չոր, մարդն ի մօտ աղէկ տեսնու՝ եւ ի հեռուն վատ. որպէս տղայն։
       Եւ թէ այս երակս հո՛վ է եւ գէջ, ի հեռուն աղէկ տեսնու եւ մօտն վատ. որպէս ծեր մարդն։
       Ե թէ այս բ երակս բռնութիւն, մարդն կուրանայ։