Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր մեռաւ Ոզիա։
       Պատասխան։
       Նա՛խ զի պարտ էր ուսով բառնալ զտապանակն որպէս հրամայեաց Աստուած. եւ նոքա սայլիւ բերէին որպէս այլազգիքն։ Երկրորդ՝ զի անարժան էր ի գիշերին։ Երրորդ՝ զի ո՛չ էր քահանայ. վասն որոյ յետոյ ասէր. Դաւիթ ցքահանայսն, դուք ղեւտացիք սրբեցէք եւ բարձէք զտապանակն. զի մի լիցուք որպէս զՈզիա։ Եօթն դաս պարուց էին. որոց երեքն բերանով երգէին. այսինքն նուագն եւ սրինգն եւ փողքն։ Եւ չորսն ձեռօք. որ է տաւիղն, քնարն, թմբուկն, եւ ծնծղայք։
       Եւ ի մեզ Է են ձայնական գործիք որովսաղմոսեմք։
       Եւ է զօրութիւնք հոգւոյ։ Եւ Է առաքինութիւնք. Դ մարմնականք եւ Գ աստուածայինք։
       Յայս միտս ի բերել ընծային ի սեղանն՝ Է դասք քահանայից կան ի սպասու. եւ երգեն եղանակաւ. եւ քշոց եւ բուրվառ եւ զանգակ հնչէ։ Եւ սարկաւագն սպիտակ զգեստուք հովանի որպէս Դաւիթ։ Եւ ջահք վառեալ. ըստ որում ասէր «ես լոյս աշխարհի եկի»։ Եւ յետոյ բաշխումն նշխարաց. որպէս Դաւիթ բաշխեաց ամենայն Իսրայէլի բլիթ մի հաց, եւ պատառ մի ի տապակէ եւ ի կասկարայիցն։