Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նախ՝ ամուլ էր Սառա։ Եւ Մարիամ կոյս։ Եւ եկեղեցի ամուլ եւ կոյս։
       Երկրորդ՝ Սառա ամլութեամբ ծնաւ զԻսահակ. եւ Մարիամ կուսութեամբ զԷմմանուէլ։ Եւ ե կեղեցի միշտ կուսութեամբ ծնանի զծնունդս աւազանին։
       Երրորդ՝ Սառա կոչի առաքինութիւն. եւ Մարիամ լուսաւորութիւն։ Եւ եկեղեցի ժողովք հաւատացելոց՝ գործով ունի զառաքինութիւն եւ զլոյս հաւատոյ։
       Չորրորդ՝ Սառա օրինակ եւ ծնունդ իւր։ Մարիամ ճշմարտութիւն եւ ծնեալն իւր։ Ե ւ եկեղեցի համանմանութիւն եւ զաւակք իւր։
       Հինգերորդ՝ աւետեօք երից արանցն ծնաւ Սառա։ Եւ աւետեօք հրեշտակին Մարիամ։ Եւ աւետեօք մարգարէին եկեղեցի։
       Վեցերորդ՝ ուրախութեամբ յղացաւ Սառա. ըստ որում «Ծիծաղեցաւ. ուրախութեամբ եւ կոյսն. ըստ որում ուրախ լեր բերկրեալդ Տէ ր ընդ քեզ ». ուրախութեամբ եւ եկեղեցի. Ըստ որում. «Ուրախ լեր ամուլ որ ո՛չ ծնանէիր»։
       Եօթներորդ՝ ցնծութիւն եղեւ Իսահակ ազգին իւրում. ըստ որում կոչեցաւ Իսահակ որ է ծաղր։
       Եւ ճշմարիտ ծնցութիւն է Քրիստոս ամենայն հաւատացելոց. ըստ որում. «Աւետարանեմ ձեզ ուրախութիւ ն մեծ՝ որ եղիցի ամենայն ժողովրդեանդ»։ Եւ մեք խնդութեամբ ծնանիմք յաւազանէն յուրախութիւն երկնաւորացն. ըստ որում. «Ուրախութիւն է երկնաւորացն ի վերայ միոյ մեղաւորի որ ապաշխարիցէ»։
       Ութերորդ՝ յուսով ժառանգ երկրին ծնաւ Իսահակ. նոյնպէս եւ ժառանգ բոլորիցս Տէր մեր։
       Եւ ժառանգ արքայութեան ծնունդք աւազանին. «Զի ժառանգակից եմք Քրիստոսի » ասէ։ Եւ «Թէ ոք ոչ ծնցի վերըստին՝ ո՛չ մտանէ յարքայութիւնն Աստուծոյ»։
       Իններորդ՝ միամայր է որդի Սառայի. միածին է եւ որդի կուսին. մի ծնանիմք եւ մեք յաւազանէն։
       Տասներորդ՝ բազմամայր եղեւ Սառ ա ըստ նահապետացն. բազմամայր է եւ կոյսն ըստ հաւատացելոցն։
       Բազմամայր է եւ եկեղեցի ըստ վերածնելոցն։ «Զի բազումք են որդիք սկնդկիդ առաւել քան զարամբոյն » ասէ։
       Դարձեալ՝ նո՛ր էր ծնունդ Սառայի եւ ո՛չ ըստ օրինաց կարգի։
       Նոր ծնաւ եւ կոյսն զԱստուած մարդացեալ յերկրի։ Նոր ծնանի եւ աւազանն զորդիս մարդկան որդիս Աստուծոյ։
       Հայրն Աբրահամ կոչեաց զանուն որդւոյ Իսահակ։ Հայրն երկնաւոր կոչեաց զիւր որդին անդրանիկ։ Կոչեցան եւ մկրտեալքն անուամբ նոր. «Զոր Տէր անուանեաց » ասէ մարգարէն։
       Անդրանիկ է Իսահակ ի մէջ բազմացն։ Անդրանիկ է Էմմանուէլն ի բազում եղբարս։ Անդրանիկ եւ մեք ի մէջ եղբարց ի դասս անդրանկաց յերկինս։
       Որդի ծնաւ Իսահակ։
       Որդի եւ միածինն Յիսուս։
       Որդի ծնանիմք եւ մեք յաջողակողմն յաւազանէ։
       Հատուցումն ի ստենէ Իսահակայ՝ փրկութիւն եղեւ հաստատ կերակրովք։ Եւ հատումն ի ստենէ հնո յն՝ հաստատութիւն եղեւ նոր օրինացս։ Եւ ծնեալքս յաւազանէն հաստատիմք անմահ կերակրովք հացիւն որ յերկնից իջեալ։ Վասն որոյ ասէ. «Որ յարգանդէ ելանէ, այլ ո՛չ դառնայ»։ Նոյն եւ որ հատանի ի ստենէ. եւ աւազան կրկին ո՛չ է։
       Այսքան առ այս։