Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞ր է է շնորհքն Ադամայ զոր ետ Աստուած։
       Պատասխան։ Այսպէս ասեն վարդապետք.
       Նախ՝ զի արար Աստուած։
       Երկրորդ՝ հոգի։
       Երրորդ՝ միտք։
       Չորրորդ՝ կամք։
       Հինգերորդ՝ գիտութիւն։
       Վեցերորդ՝ բանաւորութիւն։
       Եօթներորդ՝ գործականութիւն։
      
       Հարցումն։
       Եւ զի՞նչ է եօթն յանցանքն։
       Պատասխան։ Նախ՝ զի ցանկացաւ Աստուածանալ։
       Երկրորդ՝ զի հաւատաց օձին։
       Երրորդ՝ զի հնազանդեցաւ կնոջն առաւել քան Աստուծոյ։
       Չորրորդ՝ զի եկեր ի պտղոյն։
       Հինգերորդ՝ զի թաքեաւ։
       Վեցերորդ՝ զի ո՛չ զղջացաւ մեղա՛յ ասսելով։
       Եօթներորդ՝ զի զԱստուած ասաց պատճառ. եթէ կինս զոր ետուր՝ սա՛ ետ ինձ ուտել։
      
       Հարցումն։
       Որո՞ց է պատժոց ընդ ունակ եղեւ։
       Պատասխան։ Նախ՝ զի մերկացաւ յանմահութենէն եւ յանասնոց կարգ անկաւ։
       Երկրորդ՝ զի զրկեցաւ ի կենացն փայտէն եւ ի դրախտէն արտաքսեցաւ։
       Երրորդ՝ զի ընդ դէմ դրախտին բնակեցաւ եւ ի միշտ նախանձէն մաշեցաւ։
       Չորրորդ՝ զի քրտամբ եւ աշխատութեամբ վարեցաւ։
       Հինգերորդ՝ զի ցաւօք եւ հեծեծանօք ապրեցաւ։
       Վեցերորդ՝ զի յառաջ քան զիւր վախճանն ետես զմահ կնոջն եւ զորդւոյն։
       Եօթներորդ՝ զի լուծաւ եւ եմուտ յարգանդ երկրի. այսինքն ի գերեզման։