Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նախ՝ զի սկիզբն է տունջեան, եւ վախճան գիշերոյ։
       Երկրորդ՝ խա՛ռն է ի լուսոյ եւ ի խաւարէ։
       Երրորդ՝ մերժէ՛ զխաւար։
       Չորրորդ՝ փախչին գողք եւ գազանք։
       Հինգերորդ՝ ցնծութիւն է աչաց եւ սրտից։
       Վեցերորդ՝ որքան յամէ՝ լոյսն պայծառանայ, եւ խաւարն նուազի՛։
       Եօթներորդ՝ հասուցանէ առ արեգակն։
       Ութերորդ՝ զնոյն բնութիւն լուսոյ ունի։
       Իններորդ՝ է՛ առաջին լոյս։
       Տասներորդ՝ նուազին գիշերային լոյսք։
       Յատկութիւնք հասարակ աւուր. որ է կէս օր տուընջեան։
       Նախ՝ զի պայծառ է լոյսն։
       Եւ զի ջերմ է։ Եւ զի չոր։
       Եւ զի արեգակն ի բարձրութիւն իւրէ։
       Եւ զի անստուեր է։ Եւ զի հաւասար եւ մէջ է տուընջեան։
       Եւ զի զ ժամ է. որ է կատարեալ թիւ։ Եւ զի ժամ է կերակրոյ։
       Ե ւ զի կարօտին երբեմն հովանւոյ։ Եւ զի ժա՛մ է նշանաւոր։
       Յատկութիւնք երեկոյի Ժ գլխով։
       Նախ՝ զի վախճան է տուընջեան, եւ սկիզբն գիշերոյ։ Եւ զի մեր ժ ի լոյսն, եւ տարած ի խաւարն։ Եւ զի դադարին ի գործոյ։
       Եւ զի առնուն մշակք զվարձս։
       Եւ զի դառնան ամենայնքն ի բնակո ւթիւնս իւրեանց։ Եւ զի ննջելո՛յ է ժամ։ Եւ զի փակեն զդրունս տանց։ Եւ զի զգայութիւնք մարմնոյ զինքեանս խնուն։ Եւ զի պահապանք առ պարիսպս կացուցանին։ Եւ զի հօտք ի հովուաց առ փարախս եւ ի գոմս ածին։
       Յատկութիւնք Գիշերոյ նոյն թուով։
       Նախ՝ զի ի նմա՛ շրջին գազանք եւ կերակրին։ Եւ զի հանգչին աշխատեալքն։ Եւ զի ո՛ւժ առնուն դարձեալ գործելոյ։ Եւ զի ստուեր երկրի է որ ընդ մեզ եւ ընդ արեգակն դնի։ Եւ զինուայ լոյսքն երեւին։ Եւ զի վնասակա՛ր է աչաց։ Եւ զի ծածկութիւն է զանազան գունոց։ Եւ զի ժամանա՛կ է երկիւղի, եւ երազոց եւ ցնորից։ Եւ զի չարագործացն է ապաւէն, եւ ամօթոյ բարձօղ։ Եւ գիշեր, զի գարշանայ երր, որ է օդ։