Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞ր է Բ. ժան անդամք մարդոյն։
       Պատասխան։ Նախ՝ գլուխն։
       Երկրորդ՝ պարանոցն։
       Երրորդ՝ ուսքն եւ ձեռքն։
       Չորսն՝ լանջքն։
       Հինգն՝ կողքն։
       Վեցն՝ որովայնն։
       Եօթն՝ կուշտն։
       Ութն՝ երանքն։
       Ինն՝ անդամունքն։
       Տասն՝ բարձքն։
       ԺԱ՝ սրունքն։
       ԺԲ՝ թաթք ոտիցն։
       Եւ բաժանին Բ. ժան անդամքն ըստ երկոտասան կենդանակերպիցն . եւ բաժան մասին երկրի։
       Որպէս ասեն տօմարագէտք, Խոյն գլուխն է որ է պարսիկք. եւ այլն։
       Դարձեալ Բ. ժան դրունք է ի մարդն որեն այսոքիկ. երկու աչք. Բ ականջք. Բ պինչք, բերանն. եւ պորտն . Բ ստինք. ջրհեղեղն. եւ արտաքնոցն։
       Դարձեալ ոմանք ասեն զմին ձեռքն երեք անդամ. այս է. մինչ ի խաղ ալիկն մին. եւ մինչ յարմունկն Բ. եւ մինչ ի կուռն երեք։ Եւ նոյն քան միւս ձեռքն՝ որ լինի Զ։
       Եւ Զ եւս Բ ոտիցն՝ լինին բաժան անդամք։
      
       Իսկ է գլխաւոր անդամքն են այսոքիկ ըստ Է մոլորակացն ունելով զբնութիւնս նոցա։
       Առաջինն սիրտն է՛ թագաւոր անձինն։ Տաք է եւ չոր. եւ իւր տանուտէր արեգակն է։
       Երկրորդն՝ ուղեղ գլխոյն է. հովէ գէճ ընդ դէմ սրտին ջերմութեանն եւ չորութեանն. զի բարեխառնեսցէ՛ զնոսա։ Եւ իւր տանուտէր լուսինն է։
       Երրորդն՝ լեա՛րդն է, աղբիւր արեանն. տաք է եւ գէճ՝ ունելով զբնութիւն մուշթարոյն, որտանուտէրի է նման։
       Չոր րորդն՝ թոքն է. հո՛վ եւ գէճ, եւ է՛ տուն պլղամի. եւ ունի տանուտէր զլուսինն.
       Հինգերորդն՝ փայծաղն է. որ է՛ ախոռ այրեցած արեանն. ցուրտ է եւ չոր. եւ ունի տանուտէր զզոհալն որ է երեւակն ցուրտ եւ չոր գոլով։
       Վեցերորդն՝ երիկամունքն որ է տուն սերման. ջերմ եւ գէջ. եւ տանուտէր ունի զզօհրայն. որ է լուսաբերն։
       Եօթներորդն՝ է լեղին. որ է խարտեաշ մաղձն. տա՛ք է եւ չոր. եւ տանուտէր ունի զմառեխն որ է հրատն։
       Եւ գլխաւոր անդամք են սոքա. զի թէ յայլ անդամքն՝ այսինքն աչքն՝ ականջն՝ ձեռքն՝ եւ ոտքն՝ կամ այլն վնասի, մարդն ապրի։ Ապա թէ յեօթանց ասացելոցս մինն վնասի, իսկոյն մեռանի մարդն։
       Եւ որպէս են գլխաւոր անդամք՝ եւ է մոլորակք յերկինս։
       Նոյնպէս եւ երկրի՛ է Է մասն տիեզերաց. զոր է կլեմ կոչեն։
      
       Հարցումն։
       Վասն է՞ր երիկամունքն ճարպով պատեալ է, եւ սիրտն եւ լեարդն ոչ։
       Պատասխան։ Ճարպ երիկամ ացն նախ՝ ամոքէ՛ զցանկականն։ Եւ երկրորդ՝ անվնաս պահէ։ Իսկ սիրտն զի առաւել ջերմ է՝ հալէ՛ զճարպն։ Նոյնպէս եւ լեղին։ Իսկ լեարդն զի ներգործութեամբ է արիւնն ի նմա։
       Եւ թոքն զի անդադար շնչէ։
       Եւ փայծեղն առաւել ցուրտ է։ Սոքա ո՛չ պահեն զճարպն որ մասն է օդոյ պարարտացեալ։