Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞րքան ենե եւ ո՞րք գիրք սուրբք Հին եւ Նոր Կտակարանք։
       Պատասխան։ Հին Կտակարանք՝ հինգ գիրք Մովսէսի այս են։ Առաջին՝ Արարածք։ Ելք։
       Ղեւտականք։ Թիւք։ Երկրորդ օրէնք։ Յեսու։ Դատաւորք։ Եւ Հռութ։ Եւ Դ գիրք թագաւորութեանց որ լինի ԺԲ։ Որոց առաջինն պատմէ՛ զՍաւուղայ թագաւորելն։ Երկրորդն զԴաւթայ։ Երրորդն զՍողոմոնի։ Չորրորդն զՅուդայի եւ զԻսրայէլի թագաւորութիւն մինչեւ զգերութիւնն։
       Երկու մնացորդացն։ Երկու Եզրաս։ Նէեմի։ Եսթեր։ Յուդիդ։ Տուբիդ եւ Տուբիա։ Որ լինի Ի երորդ։
       Երեք գիրք Մակաբայեցւոց։ Սողոմոսն։ Սողոմոնի Դ գիրք։ Որ է՛ առակս։ Ժողովօղ։ Երգ երգոց եւ Իմաստութիւնն։ Սիրաք. եւ Յոբն. որ լինի Լ։ Եսայի։ Երկոտասան մարգարէք։ Որոց առաջինն Ովսէէ։ Ամովս։ Միքիա։ Յովէլ։ Աբդիու։ Յովնան։ Նաւում։ Ամբակում։ Սոփոնիա։ Որ լինի Խ։
       Անգէ։ Զաքարիա։ Մաղաքիա։ Երեմիա։ Բարուք։ Ողբք. Դանիէլ։ Եզեկիէլ։ Եւ կտարկքն վերջին։ Որ լինի Ծ, պակաս մի։ սոյնպէս թուեալ։ Այլ զերկոտասանքն մին գիրք, եւ զԵրեմիայն մին գիրք համարեալ, լինին ԼԶ գիրք հին կտակքն բովանդակ։
       Իսկ նոր կտակքն յայտնի են։ Աւետարանն չորս գլուխ։ Մատթէոս, Մարկոս, Ղուկաս, Յոհաննէս։ Տեսիլն Յոհաննու, եւ Նննջումն Էր ընդ եղբարն։ Գործք։ Եւ Է թուղթ կաթողիկէք։ Որոց առաջին Յակոբայ։ Երկու Պետրոսի։ Երեք Յոհաննու։ Եւ Յուդայի վերջին. որ լինի ԺԴ։
       Եւ չորեքտասան թուղթք Պօղոսի. որ լինի ԻԸ։ Յորոց առաջինն Հռովմայեցւոց։ Երկու Կորնթացւոց։ Գաղատացւոց։ Եփեսացւոց։ Փիլիպպեցւոց։ Կողոսացւոց։ Երկւ թեսաղոնիկեցւոց։ Եբրայեցւոց։ Երկու Տիմօթէի։ Տիտոսի։ Փիլիմոնի։ Եւ երրորդ թուղթ կորնթացւոց։ Եւ Թադէոսի որ լինի Լ։
       Եւ որպէս ասէ Կղէմ եւ Անանիա Դամասկացի, թէ Զ գիրքայլ ընկալաք յեկեղեցի։ Որ է ընթերցուածն Յակոբայ. Եւ երկու կանոնք առաքելոցն։ Բանք Յոստոսի։ Գիրք Դիոնիսեայ արիսպագացւոյ։ Եւ քարոզութիւնն Պետրոսի առաքելոյ։ Իբր լինիլ ԼԶ հին կտարանքեւ ԼԶ նորս. բովանդակն ՀԲ։
       Դարձեալ գիտելի է, զի հին կտակարանքն ամենայն երիս բաժանին։ Որ է՛ օրէնք. Մարգարէք. Սրբագիրք։
       Օրէնքէ Մովսիսի Ե գիրքն որ ասացաւ։
       Եւ Մարգարէք ութ։
       Որոց առաջինն Յեսու։
       Երկրորդ՝ դատաւորք եւ Հռութն։ Երրորդ՝ Բ թագաւորութեանց։ Եւ չորրորդ՝ Բ թագաւորութեանց։ Հինգերորդ՝ Եսայի։
       Վեցերորդ՝ Երեմիայն։
       Եօթներորդ՝ Եզեկիէլն։
       Ութերորդ՝ Երկոտասան Մարգարէք։
       Եւ երրորդ ժողովումն Սրբագիրք։ Որոց առաջինն Յոբ։ Երկրորդ՝ Դաւթին։
       Երրորդ՝ առակացն։
       Չորս՝ ժողովօղն։
       Հինգ երգերգոցն։
       Վեց Դանիէլն։
       Եօթ՝ երկու մնացորդացն։
       Ութ՝ եզրին։
       Ինն՝ Եսթերայն։
       Որ լինի բովանդակն ԻԲ։
       Զի Ի երկու տառքն ԱԼՖԱ փետացն եբրայեցւոց։
       Եւ ԻԲ գլխաւոր արարածք։ Նոյնպէս եւ ԻԲ գիրք գումարեալ աստուածակերտ գրոց։
       Իսկ Սիրաք եւ Իմաստութիւն եւ Յուդիդն եւ Տուբիթն եւ Տուբիայն եւ Մակաբայեցիքն եւ Կտակքն եւ այլք, չեն յայսմ համարի։ Այլ ընկալեալ են ի կարգս Աստուածաշունչ գրոց։