Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Չորս հողմ է ի Դ կողմ երկրի։ Արեւելիցն տա՛ք է եւ գէջ որպէս ասեն բժիշկք։ Արեւմտիցն ընդ դէմ նմին հո՛վէ եւ չոր։ Հարաւայինն տա՛ք է եւ չոր։
       Հիւսիսայինն ընդ դէմ նմին նմին հո՛վ է եւ գէջ։ Նոյն պէս ի դ հասակ մարդոյն փոփոխին դ հողմունքն։
       Նախ՝ ի տղայութեան հասակն. յորժամ ծնանի տղայն՝ ունի զհողմն արեւելից տաք եւ գէջ։
       Եւ յերիտասարդութեանն՝ լինի հողմն հարաւային տաք եւ չոր։
       Եւ յալեւորութեանն՝ լինի հողմն արեւմտիցն հով եւ չոր։
       Իսկ ի ծերութեանն՝ լինի հողմն հիւսիսոյ հով եւ գէջ։
       Զոր այսպէս ասացելոց եմք յառաջիկայդ վասն չորից եղանակաց տարւոյն եւ աւուրն բնութեան։
       Իսկ դ ջուրն որ է ի մարդն՝ ըստ չորս տարերացդ է։
       Աղի, եւ դառն՝ քաղցր, եւ հոտած։
       Եւ աղի ջուրն է՛ ի յաչքն. զի զջերմութիւնն բարեխառնէ՛։
       Եւ դառն ջո ւրն է ի յականջն առ ի պահապան դրանն։
       Եւ քաղցր ջուրն է ի բերանն վասն առնելոյ զճաշակ համոցն։
       Եւ հոտած ջուրն ի մէջքն է վասն գոյութեան ծննդեանն։