Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ է երկնայնոցն հասարակ՝ եւ զի՞նչ յատուկ։
       Պատասխան։ Նախ է հասարակ՝ գոլն հոգի՝ անմարմին՝ եւ իմացական։
       Երկրորդ՝ ամենեքեան հրեշտակք կոչին. իբր միմեանց ուսուցիչք եւ յայտնօղք։
       Երրորդ՝ ամենեքեան զօրութիւնք կոչին. զի ունին զօրութիւն է ութիւն եւ ներգործութիւն։
       Չորրորդ՝ զի ամենեքեան խնամարկուք են մարմնեղինաց։
       Հինգերորդ՝ անմահք են եւ մշտնջենաւորք։
       Վեցերորդ՝ զի հնազանդեալք են ի սպաս կամացն Աստուծոյ։
       Եօթներորդ՝ զի երանեալք են ի սէրն եւ ի տեսութիւնն Աստուծոյ։
       Ութերորդ՝ զի ազատ եւ անձնիշխ ան կամօք ընտրեն զբարին եւ խոտեն զչարն. եւ դիւրասերտեալք ի բարին, եւ դժուարաշարժք ի չարն։
       Իններորդ՝ զի ամենեքեան հրեղէն բնութեամբ են ի շնորհս եւ ի փառս անփոփոխելիք։
       Տասներորդ՝ զի մշտաշարժք են երեքկին. այսինքն բոլոր՝ ուղիղ՝ եւ կողմնաւոր. որպէս ցուցցի յառաջիկայսդ։
       Իսկ յատկութիւն նոցա։
       Նախ՝ տարորոշումն անձնական. զի անձամբ յատկացեալք են ի միմեանց։
       Երկրորդ՝ փառքն եւ պատիւն. զի ոմանք են ի գերագոյն փառսն քան զոմանս։
       Երրորդ՝ տեսութեամբն եւ իմացմամբն Աստուծոյ. զի ոմանց առաւել է եւ ոմանց նըւազ։
       Չորրորդ՝ յա տուկ է նոցա կարգն. զի ոմանք բարձրագոյնք են քան զոմանս։
       Հինգերորդ՝ զի ոմանք իշխան են եւ ոմանք իշխին։
       Վեցերորդ՝ ներգործութեամբ. ըստ որում մաքրեն եւ մաքրին եւ այլն։
       Եօթներորդ՝ ուսմամբ. զի ուսուցանեն եւ ուսանին։
       Ութերորդ՝ խնամարկութեամբ. զի ոմանք ազգի եւ թ ագաւորութեան, եւ ոմանք անհատի եւ առանձնականի լինին պահապան։
       Իններորդ՝ ոմանք մեծամեծ իրողութեանց են միջնորդք ուղղութեան, եւ այլք նըւաստից սպասաւորական։
       Տասներորդ՝ յատուկ առանձնապէս տըպաւորութիւնք խորհրդական. որպէս քերօբէքն բազմաչեայք եւ ընդ թեւեանք. եւ սե րօբէքն սրբաբան՝ ընդ աթոռոցն քառակերպեան։ Են եւ ա՛յլ հասարակութիւն եւ յատկութիւն նոցա. որոց բաւական է այս չափն առ այժմուս։