Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Քանի՞ տուն է աստուածաշունչ գիրքն ամենայն։
       Պատասխան։ Հին Կտակարանքն ամենայն՝ ենտունք՝ ա՞. Ք ՃԻԹ։ Եւ Նոր Կտակարանքն ամենայն են տունք՝ ա՞. Փ ՇՂԱ։ Միահամուռ Հին եւ Նոր Կտակարանքն՝ Գ ա՞. ԷՌ. ՉԻ տուն է։
       Վասն Թուոց Ամաց։
       (Պրակ ԼԳ)
       Ի յԱդամայ մինչ ի ծնունդն Քրիստոսի՝ է ըստ Եպիփանու ՐՇ ամ։ Եւ ըստ ասորոց եւ յունաց՝ Ց ամ։ Եւ ըստ այլոց՝ ՐՄ ԿԳ ամ։ Եւ ըստ հրէից եւ շամրտացւոց՝ ԴՌ ամ։ Ըստ եօթանասնիցն՝ ՐՃ ԼԸ ամ։ Եւ ըստ Անանիա Շիրակացւոյ, յԱդամայ ի թուականն հայոց՝ են ամք՝ ՐԹՃՀԶ։
       Եւ ի ծննդենէն Քրիստոսի ի թուականն մեծ ՇԾԳ ամ։
       Եւ մարդեղութիւն Փրկչին ՁԳ ամաւ յառաջ է քան զբան մարգարէիցն։ Զի որպէս Ադամ յաստուածանալն փութացաւ, եւ բանն Աստուած ի մարդանալն փութացաւ։ Վասն որոյ ամք թուոց զանազան են եդեալ։ Իսկ եբրայեցիք զամենայն շաբաթսն ոչ թուէին ի համարն. վասն որոյ նուազի նոցայն։