Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր արգել զլուսաւորսն։
      
       Նախ՝ զի մի՛ փախիցեն թշնամիքն. զի ընդ երեկս էր։
       Երկրորդ՝ զի տեսցեն զտկարութիւն դիցն որք զլոսաւորսն պաշտէին։
       Երրորդ՝ յօրինակ փրկչին Յիսուսի որ եղեւ առ խաչին։
      
       Հարցումն։
       Ո՞րպէս արգել զարեգակն եւ զլուսին։
      
       Պատասխան։ Ոմանք ասեն միայն լուսաւորս արգելեալ եւ զկամարն շրջեալ մինչ հասեալ ի նոյն կէտն։
       Այլ սուրբն Եփրեմ՝ զշրջանս երկնից կացեալ ասէ ընդ լուսաւորացն։ Նախ՝ զի լինէր առաւել զօրութիւն։ Եւ դարձեալ՝ զի մի հեռասցի մասն երկնից ընդ որում էին լուսաւորքն։ Եւ հաւատարիմ է այս. զի առ Յեսու սքանչելիքն լինէր ի կամարն երկնից. եւ մի տիւն՝ ժամս լզ։ Եւ առ Եզեկիա՝ արեգակն յետս դարձաւ. տիւն եղեւ ժամս լբ։ Եւ ի մեծի ուրբաթի խաչին, լուսինն ընթացաւ եւ ձգեցաւ յարեւն, եւ յետս դարձաւ. որպէս ցուցանի յառաջիկայդ առ խաչելութեամբն ի լ գլուխն ի իզ համարն։
      
       Հարցումն։ Վասն է՞ր ոչ կոտորեաց զամենայն թշնամիսն։
      
       Պատասխան։ Նախ՝ զի խնայեաց Աստուած ի ծերութիւն նորա որպէս ի Մովսին։
       Երկրորդ՝ զի ո՛չ էին բաւական բնակութեան երկրին։
       Երրորդ՝ զի փորձեսցի նոքօք Իսրայէլ։
       Չորրորդ՝ զի լիցին նոքա պատճառ գայթակղութեան նոցա, եւ խոչ ընդ ակն։
       Հինգերորդ՝ զի խրատեսցին նոքօք եւ չարչարեսցին։
       Վեցերորդ՝ զի որդիք նոցա ի նոցանէ ուսցին զպատերազմ։
       Եօթներորդ՝ զի եւ այլք կոտորեսցեն զնոսա յետոյ։
       Ութերորդ՝ յօրինակ փրկչին Յիսուսի, որ զբռնութիւն թշնամւոյն խորտակեաց եւ զխաբէութիւնն եթող. զի փորձեսցին ընտրեալքն եւ խոտեսցին վատթարքն։
       Իններորդ՝ ասէ սիրեցէքն. «Խնայեաց ի նոսա Աստուած՝ մարդիկ գոլով եւ ստեղծուած նմա. զի փոքր պատուհասիւն զղջասցին եւ ի յաւիտենական մեծ պատժոցն զերծանիցին»։
       Տասներորդ՝ զի ուսցին նոքա ի նոցանէ զբարիսն, եւ մնասցեն ժառանգ երկրին. որպէս գաբաւոնացիքն։
       Մետասաներորդ՝ կարճեաց ցիշխանութիւն նոցա. զի նոքա կարճեսցին ի չարեացն եւ թեթեւասցին տանջանքն։
       Երկուտասաներորդ՝ զի ուսուսցէ մեզ զմարդասիրութիւնն եւ զներելն միմեանց. որպէս Աստուած երկայնամիտ եղեւ առ քանանացիսն որ պատժապարտք էին։ Իսկ զփղշտացիսն եթող վասն ուխտին Աբրահամու եւ Աբիմելիքայ։
      
       Հարցումն։
       Վասն է՞ր ոչ ետ Ղեւեայ ցեղին բաժին։
      
       Պատասխան։
       Նախ՝ զի Տէր ինքն էր բաժին նոցա. եւ զամենայն իրաւունս ի քահանայսն տային։
       Երկրորդ՝ զի մի՛ զատեսցին ի ժողովրդենէն. այլ ի քաղաքս ապաստանաց սփռեցին եւ ուսուսցեն զնոսա։