Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր Պօղոս զդրախտն երրորդ երկին կոչէ։
       Պատասխան։ Նախ՝ որպէս ասացաւ ի վերոյ՝ երեք տեսութիւն սրբոցն է գ իրին. այսինքն զգայութեան. երեւակայութեան. եւ իմացման։
       Ա՛րդ՝ դրախտն ո՛չ զգայութեամբ եւ ո՛չ երեւակայութեամբ՝ այլ իմացմամբ տեսանի. վասն որոյ երորդ երկին կոչի։
       Երկրորդ՝ զի ունի զերեք յատկութիւնս երկնից. որ է՛ բարձրութիւն. լ ուսաւորութիւն. եւ անմահութիւն։ Եւ դրախտն է բարձր տեղեաւ. եւ լուսաւոր. եւ անապական վայր։
       Երրորդ՝ ըստ կարգի դրութեանցն։ Առաջին երկինքն է հրեղէնն։ Երկրորդ հաստատութիւնն։ Երրորդ դրախտն։
       Չորրորդ՝ ըստ կարգի աւուրցն։
       Յառաջին օրն եղեւ առաջին երկինքն ի սկզբանէ։ Յերկրորդ օրն եղեւ հաստատութիւնն երկնից։ Յերրորդ օրն եղեւ դրախտն երկին։
       Հինգերորդ՝ Առաջին երկինքն է հրեղէն եւ լուսեղէն։ Երկրորդն ջրեղէն եւ օդեղէն։ Երրորդն հողեղէն եւ տնկեղէն։
       Վեցերորդ՝ Առաջին երկինքն է իմանալի։ Երկրորդն զգալի։ Երրորդն զգալի եւ իմանալի։
       Ե օթներորդ՝ Առաջին երկինքն է անմարմին։ Երկրորդն մարմին պարզ։ Երրորդն մարմին թանձր։
       Ութերորդ՝ Առաջին երկինն է բնակարան հրեշտակաց եւ հրեշտակացելոց։ Երկրորդն է կայանք հոգւոց։ Երրորդն է հոգւոց եւ մարմնոց սրբոց։
       Իններորդ՝ Առաջին երկինն անապական է ըստ տեսակի։
       Ե րկրորդն է անապական ըստ հիւթոյ։
       Երրորդն է անապական ըստ զօրութեան ներգործողին զնա։
       Տասներորդ՝ Առաջինն է անշարժ բնութեամբ եւ տեղեաւ։ Երկրորդն անշարժ է միայն բնութեամբ։ Երրորդն անշարժ է տեղեաւ եւ տեսակաւ։ Յաղագս որոյ երրորդ երկին կոչէ Պօղոս զդրախտն։ Այլ եւ ա ւետարանն ի յառակս անառակին՝ երկին կոչէ զդրախտն. ուր մեղանչեաց եւ ելաւ. «Հա՛յր մեղայ յերկինս եւ առաջի քոյ»։
      
       Հարց։ Ո՞րպէս ասէ մեծն Ներսէս շնորհալին. ընդ ծառոց երկրի զգալեաց. տընկեաց եւ զտունկս իմանալեաց։
       Պատասխան։ Նախ՝ պարտ է գիտել թէ վասն դրախտին գ է կա րծիք վարդապետաց։ Ոմանք աննիւթ եւ իմանալի, այլաբանութիւն եւ օրինակ ասացին. եւ ոչ էութեամբ ենթակայացեալ։ Եւ ոմանք միայն զգալի եւ ապականացու եւ ծորելի որպէս երկիրս այս . եւ զայսոսիկ ո՛չ ընդունիմք մեք ճշմարութեան հետեւօղքս։ Այլ ոմանք իմանալի եւ զգալի. եւ մարմին նիւթական։ Եւ զայս ընդունիմք մեք։
       Եւ բազում վարդապետք ի մէնջ եւ յօտարաց այսմ համաձայնին։ Որպէս դամասկացին Յօհան՝ եւ Օգոստինոս՝ իմանալի եւ զգալի ասացին։ Այսպէս եւ նիւսացին անապական ասէ։
       Իսկ զբանն Ներսէսի՝ այսպէս պարտ է իմանալ։
       Նախ՝ եթէ իմանալի է մ եզ. զոր ո՛չ կարեմք այժմ զգալապէս տեսանել։
       Երկրորդ՝ իմանալի է, զի իմացումն եւ իմաստութիւն տայ մեզ յայլ իրս. որպէս ծառն կենաց զՔրիստոս։ Եւ ամենայն ծառք զզուտ բարիս հոգէկանս։ Եւ ծառ գիտութեանն զպատրուակեալ բարիս մարմնական։
       Երրորդ՝ զի իմանալեա՛ցն է տունկ. այ սինքն բանականաց. հրեշտակաց կամ մարդկան. եւ ո՛չ զգալի կենդանեաց։
       Չորրորդ՝ զի նոյն ինքն դրախտն եւ տունկն է իմանալի եւ զգալի. որպէս վայելօղ մարդն էր իմանալի եւ զգալի։ Այլ ո՛չ թէ հոգի ունէր բանական. այլ զօրութիւն իմացական։