Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ էր մանանայն։
       Պատասխան։ Մանանայն թարգմանի. «Զի՞նչ սա»։ Զոր տեսեալ ժողովրդեանն նոր՝ ասէին ցմիմեանս, զինչ է սա։ Եւ կոչեցաւ մանանայ։
       Եւ էր ինքն բոլոր եւ սպիտակ նման գնծի. եւ քաղցր որպէս զմեղր։ Եւ զինչ եւ կամէին, զամենայն համս տայր ի բերան կերողացն։
       Ա՛րդ՝ մանանայն օրինակ է անճառ անուանն Աստուծոյ։
       Նախ՝ զի կոչի. «Զի՞նչ սա» զի ամենայն հարցանելոյ լուծումն գոլ եւ պատասխանի. իսկ զԱստուծոյ հարցանելն զի՞նչ է՝ անգիտելի մնայ. որպէս եհարց Յակոբ. «Զի՞նչ է անուն քո. եւ նա ասէ՝ զի՞ հարցանես զանուն իմ. զի սքանչելի է»։
       Երկրորդ՝ բոլոր իր է. ո՛չ սկիզբն է եւ ո՛չ կատարած։ Եւ Աստուած անսկիզբն եւ անվախճան է։
       Երրորդ՝ քաղցր է եւ փափագելի. զի զամենայն ինչ որ բարի է ի ստեղծուած՝ օրինակ տամք ստեղծողին։ Որպէս լոյս, գեղեցիկ, քաղցր, եւ այլն։
       Այլ եւ զմանանայն հաց հրեշտակաց կոչէ մարգարէն Դաւիթ։
       Նախ՝ զի հրեշտակացեալ սրբոց է կերակուր։
       Երկրորդ՝ զի յերկնից իջանէ։
       Երրորդ՝ ի ձեռն հրեշտակաց պարգեւի։
       Չորրորդ՝ զի առանց աշխատանաց էր։
       Հինգերորդ՝ զի զանազան որակս փոխէր։
       Վեցերորդ՝ զի յերկնից իջեալ հացին է օրինակ որ է կերակուր իմանալի հրեշտակաց։ Ապա թէ ոչ՝ հրեշտակք անկարօտ են մարմնական կերակրոց։
       Հարց։ Վասն է՞ր ի զանազան համս փոխէր մանանայն։
       Պատասխան։ Չորս պատճառս ասէ իմաստունն ի սիրեցէքն։
       Նախ՝ զի երեւեսցի քաղցրութիւնն Աստուծոյ ի վերայ Իսրայէլի։
       Երկրորդ՝ ըստ ախորժակաց նոցա պատրաստէր. զի գիտասցեն թէ զկամս նոցա կատարէ Աստուած։
       Երրորդ՝ զի բազում օրհնութիւնս փոխանակէին ի զանազան համսն։
       Չորրորդ՝ զի գիտասցեն թէ գոյնք եւ համք զանազան կերակրոց եւ պտղոց ո՛չ իւրովի պատրաստին, այլ ի շնորհացն Աստուծոյ։ Ոստի յայտ է զի ի մի նիւթ ժողովեաց զամենայն որակս համոց։
      
       Հարց։ Մանանայն ո՞րպէս է օրինակ մարմնոյն Քրիստոսի։
       Պատասխան։ Երիւք։ Նախ՝ զի յերկնիցէ՝ իջեալ. որպէս ինքն ասէր. «Այս է հացն որ յերկնից իջեալ»։
       Երկրորդ՝ զմանանայն որ շատ ժողովեաց՝ ո՛չ յաւելաւ. եւ նուազն ո՛չ պակասեաց։ Եւ զհաց մարմնոյն Քրիստոսի՝ որք զբոլոր եւ որք զմասն ճաշակեն՝ միոյ կենաց հաղորդին։
       Երրորդ՝ զի անապական էր մանանայն օրինակ անապական մարմնոյն Քրիստոսի։ Եւ յայտ է՝ զի ի մէջ սափորին մնաց անապական։
       Եւ թէ ոք ասիցէ, վասն է՞ր յառաջին օրն նեխեցաւ, եւ յամենայն օր հալէր։ Ասեմք թէ՝ նեխեցաւ վասն թերեհաւատութեան եւ ագահութեան ժողովրդեանն։ Իսկ յամենայն օր հալէր հրամանաւն Աստուծոյ, զի դադարեսցեն ի հաւաքելոյ. եւ ապա զի դարձեալ խնդրեսցեն առաւօտել առ Աստուած։
      
       Հարցումն։
       Եթէ խորհրդական մարմինն Քրիստոսի անապական է, ուստի՞ գոյանան կենդանիք եւ բորբոսք։
      
       Պատասխան։ Գոյացութիւն հացին փոխեալ է ի գոյացութիւն մարմնոյն Քրիստոսի եւ է անապական. իսկ քանակն եւ որակն մնացեալ է դեռեւս փոփոխելի. եւ յայնմանէ փոխակերպին այլայլմունք ինչ։
       Եւ զի անապական է գոյացութիւն հացին՝ աստի յայտ է, զի կեանք եւ անմահութիւն տայ ճաշակողացն։ Եւ զի պատահմունքն փոփոխելի է, ուստի յայտ է զի փոփխի եւ միաւորի ի մարմին կերողացն։
       Դարձեալ՝ յատկութիւն մանանային։
       Նախ՝ զի բոլոր է։ Նոյնպէս եւ նշխարք մարմնոյն բոլոր. առ ի նշանակել թէ բոլոր արտ է ունել հաւատ կերողացն։
       Երկրորդ՝ սպիտակ. եւ նոյնպէս նշխարն. զի անաղտ եւ մաքուրս գորրծեն։
       Երրորդ՝ սառնատեսակ. զի թափանց է խաչ նշխարին. եւ ի մեզ լուսաւոր միտք։
       Չորրորդ՝ քաղցր համն. զի քաղցրանայ ի մեզ դառնութիւն մեղաց։
       Հինգերորդ՝ յախորժակս փոխիլն. րժնաւորացն կեանք է եւ անարժանիցն մահ։
       Վեցերորդ՝ նախ ցօղն կարապետ իջանէր։ Եւ ի մեզ շնորհքն նախապատրաստութեան ճաշակմանն։
       Եօթներորդ՝ առաւօտին. զի առաւօտ գործէ կերողացն հալածելով զխաւար մեղաց։
       Ութերորդ՝ մի՛ անգամ յաւուրն. եւ միանգամ պատարագեմք զՔրիստոս ըստ աւուրց։
       Իններորդ՝ աղալն յերկանս. յաղորիս հոգւոյ եւ մարմնոյ ծասկել։
       Տասներորդ՝ Գ ափկիցն. երրորդութեանն հաւատով սրբել զԺ զգայարանս հոգւոյ եւ մարմնոյ։
      
       Հարց։ Զի՞նչ էր խորհուրդ մանանային ի մէջ սափորին։
      
       Պատասխան։ Առ նոսա՝ զի անմոռաց մնասցէ յիշատակ սքանչելեացն։ Եւ զի բառնալոց էր ի նոցանէ չքնաղ կերակուրն։ Իսկ առ մեզ Ժ մասունք եւ Գ կիցն, զի Ժ՝ սուրբ եւ նուէր է Աստուծոյ։ Եւ Գ չափն զհաւատն մեր որ ի սուրբ Երրորդութիւնն է նշանակէ։ Իսկ ոսկին, զի անապական է բնութիւնն Աստուծոյ։
       Դարձեալ՝ ոսկի սափորն է անապական կոյսն. եւ մանանայն բանն Աստուած հոգւով եւ մարմնով միացեալ յարգանդի Աստուածածին կուսին։