Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր դէմք մեր ի մի կողմանէ է. եւ միւսն թիկունք։
       Պատասխան։ Եւ այսմ կրկին է պատճառ. բնական ե ւ բարոյական։
       Եւ բնականն, Նախ՝ զի նմանիմք երկրի որ յերեսնի ունի զգեղեցկութիւն բուսոց, եւ ի թիկունս ոչ։
       Երկրորդ՝ ըստ կարգի տարերց. թիկունքն թանձր եւ պինտ՝ է՛ երկիր։ Եւ փորոտիքն կակուղ՝ ջուրն։ Եւ շունչն օդն։ Եւ երեսք փորոյն՝ հուրն։ Եւ յայտ է ի մեռեալ մարդն։ Եւ ձուկն ի ջուրն՝ փոր ի վեր շրջի։
       Երրորդ՝ զի փափուը ջիլք եւ նեարք՝ յերեսացն գան եւ առնեն զգայարանս։ Եւ հասան ի թիկունքն վասն ուժոյ եւ պնդութեան եւ շարժութեան։ Եւ յայտ է զի ի դիմաց կուսէ առաւել հեշտանայ ամենայն կենդանի։
       Իսկ բարոյականն, Նախ՝ զի յերեսն փչե աց զշունչ կենդանի. վասն որոյ յերեսն ունի զգայարանս մարմնոյ։
       Երկրորդ՝ ցուցանէ յերկուց մասանց գոլ զբոլոր մարդն. եւ հոգւոյն է զգալն եւ տեսանել եւ այլն։ Իսկ մարմինն անզգայ եւ անշարժ է. եւ յայտ է ի մեռանիլն։
       Երրորդ՝ զի դէմս ունիցիմք միշտ ի յերկինս. եւ զթիկուն ս յերկիր. եւ հանապազ ի բարին յառաջեմք ոտիւք եւ ձեռօք եւ ո՛չ դառնամք ի չարն։
       Զայս ցուցանէ դէմք ի նմին կողմն, եւ զոտս յառաջ փոխել եւ զձեռս։
      
       Հարց։ Վասն է՞ր դէմք երեսացն առաւել ցանկալի է։
       Պատասխան։ Այսմ դնի պատճառ մարմնաւոր եւ հոգեւոր։
       Նախ՝ վասն առաջին փ չմանն յերեսս մարդոյն։
       Երկրորդ՝ զի արարաւ մարդն ի պատկեր Աստուծոյ, վասն որոյ պատկերն է ցանկալի։
       Երրորդ՝ զի երեսն հայելի է սրտին. եւ նորա փոփոխմամբն զխորհուրդն ճանաչեմք. որպէս ի տխրիլն եւ ի զուարճանալն եւ յայլն. զի «Սրտի բերկրեցելոյ՝ երեսք ծաղկեալ » ասէ առակն։
       Չորրորդ՝ զի յերեսա՛ցն ճանաչեմք զսիրելիս. վասն որոյ առաւել ցանկալի է։
       Հինգերորդ՝ զի անդ են հինգ զգայութիւնքն։
       Վեցերորդ՝ զի ցանկական երակք անդ են սփռեալ։
       Եօթներորդ՝ անդ են ժողովեալ դ գոյնք տարերաց։ Սեւն երկրի։ Սպիտակ ջրոյ։ Կարմիրն օդոյ։ Դեղին հրոյ։
       Ութերորդ՝ զի անդ է ցանկական մասն աչաց զարդարեալ գեղով։
       Իններորդ՝ անդ են բերան եւ լեզուն. ուստի ներքին կիրք հոգւոյն եւ ամենայն բարութիւնք յառաջէն ի մեզ։ Եւ որպէս այս, նոյնպէս ի հոգեւորն։ Վասն որոյ Մովսէս ցանկայր տեսանել զերեսս Աստուծոյ։ Եւ Դաւիթ ասէ. «Ե՞րբ եկից երեւեցայց երեսացդ Աստուծոյ»։