Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զանազան են զգեստ կենդանեացն։
       Նախ՝ թեւ. որպէս թռչնոց։
       Երկրորդ՝ թեփ. որպէս ձկանց։
       Երրորդ՝ մորթ. որպէս սողնոց։
       Չորրորդ՝ խորխ. որպէս օձից։
       Հինգերորդ՝ մազ. որպէս այծից։
       Վեցերորդ՝ ասր. որպէս ոչխարաց։
       Եօթներորդ՝ կաշի. որպէս եզին։
       Ութերորդ՝ խեցի. որպէս կրիայից։
       Իններորդ՝ փուշ. որպէս ոզնոց։
       Տասներորդ՝ մաշկեղէն հանդերձն ադամայ. իսկ այլ զգեստք ի յարուեստից կազմեցան յետոյ։
       Վասն բնական զինուց կենդանեաց Հարց։
       Ո՞րք եւ ո՞յք են բնութեամբ զէնք կենդանեաց։
       Պատասխան։ Ասեմք թէ՝ բազումք են։
       Ոմանք զէն ունին զատամունսն. որպէս շունք եւ վարազք։
       Կամ եղջիւրք. որպէս ցլուց։
       Կամ կնջիթ. որպէս փղի։
       Կամ սմբակ. որպէս ձիոյ։
       Կամ խայթոց. որպէս մեղուի։
       Կամ թո յնք. որպէս օձի։
       Կամ ճիրանունք. որպէս արծուի։
       Կամ մագիլք. որպէս աքաղաղի։
       Կամ կտուց . որպէս բազէի։
       Կամ թեւ. որպէս թռչնոց։
       Կամ թեփ. որպէս կոկորդիլոսին։
       Կամ մազ. որպէս ոզնին։
       Կամ ապաւառ. որպէս եփենոսին։
       Կամ մեծութիւն. որպէս ուղտու։
       Կամ արագութիւն. որպէ ս նապաստակաց։
       Կամ խաբէութիւն. որպէս աղուեսուց։
       Զայս եւ զսոյնպիսիս ունին կենդանիք բնութեամբ ի խնամս ինքեանց։ Զոր մարդիկ բանականութեամբ
      
       Եւ արուեստիւք ստացան զզէնս զանազանս ի յերկաթոյ ի պատսպարանս ինքեանց։
       Եւ ո՛չ այ սմիայն, այլ եւ բոյսք եւ տունկք ո ւնին բնութեամբ զէնս պահապան ինքեանց։ Որպէս փուշք վարդից . եւ քիսք հասկից. եւ խայթոցն աղնճին։ Ոմանք զդառնութիւնն. այլք զհոտն վատ. եւ կէսք զվնասս մահու. եւ այլք այլ ինչ։
       Հարց։ Վասն էր է զի մարդս ո՛չ ունի զբնութեամբ զէնս. կամ զծածկոյթ։
       Պատասխան։ Վասն երեք պատճառի։
       Զի թէ մարդն ունէր զբռնութեամբ զէնս, որպէս թէ եղջիւր ի գլուխն. եւ սուր զատամունսն. ճիրանունք ի ձեռս. եւ սմբակ կա կճղակ ոտիւք. եւ զայլսն, Նախ՝ զի գազանադէմ է դժուարատես լինէր ամենեցուն։
       Երկրորդ՝ զի անհանգիստ եւ ի չարչարանս լինէր հանապազ. ընդ ինքեա ն ունելով զնոսա։
       Այլ այժմ ի ձեռն արուեստից ստացեալ զզէնս, յորժամ պիտոյանայ՝ առնու եւ ի գործ ածէ. եւ յորժամ կամի՝ ի բաց դնէ եւ հանգչի։
       Երրորդ՝ զի թէ ունէր ի բնութենէ զէնս կամ զգեստս. ո՛չ կարօտ էր այլոց կենդանեաց. այլ եւ ո՛չ խնամէր զնոսա։
       Այլ այժմ վասն զգեստուց պահեմք զոչխարս. եւ վասն կերակրոյ զեզինս. եւ վասն բեռին զէշս. եւ վասն բառնալոյ զմեզ զձիս. եւ վասն զթշնամիս հալածելոյ զշուն։ Եւ վասն թռչունս ըմբռնելոյ զբազէս. եւ զայլսն նմանապէս։
       Հարց։ Ստե՞ղծ Աստուած հոգաբարձութեամբ զճանճս եւ զմժեղս եւ զայլսն, թէ ի գոյի՞ց պատահեցան։
       Պատասխան։