Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ժ
       Զի արարիչ է հայր. արարիչ է եւ որդի. արարիչ է եւ հոգին Սուրբ։ Որպէս եւ գրեալ է. «Ողորմութեամբ Տեառն լի եղեւ երկիր. եւ բանիւ Տեառն երկինք հաստատեցան. եւ հոգւով բերանոյ նոր ա ամենայն զօրութիւնք նոցա»։
       Զաշխարհս ամենայն ելից հայր. այլ ո՛չ առանց որդւոյ ըստ գրեցելումն. «Զերկին եւ զերկիր ե՛ս լնում ասէ Տէր ամենակալ»։
       Ելից եւ որդի. «Զի ամենայն ինչ նովաւ եղեւ»։ Եւ վասն հոգւոյն ասացեալ է. «Հոգի Տեառն ելից զտիեզերս»։
       Պօղոս ասէ. «Որ ներգործեաց զայս ի մեզ՝ Աստուած է. որ եւ օծ զմեզ եւ կնքեաց»։ Կնքէ եւ հոգին սուրբ. «Մի՛ տրտմեցուցանէք զհոգին սուրբ Աստուծոյ, որով կնքեցայք յաւուրն փրկութեան ձերոյ»։
       Մեծ է հայր. մեծ է որդի. անբովանդակելի է եւ հոգին սուրբ։ Ըստ հոգենըւագին որ ասէ. «Մեծ է Տէր մ եր եւ մեծ է զօրութիւն նորա ». որ է Քրիստոս Աստուծոյ զօրութիւն։ «Իմաստութեան նորա ո՛չ գոյ բաւ ». այսինքն հոգւոյն սրբոյ։
       Խաղաղութիւն է հայր. որ դէմ ասէ. «Իբրեւ զգետ զխաղաղութիւն իմ»։ Խաղաղութիւն եւ որդի ըստ Պօղոսի. «Նա՛ է խաղաղութիւն մեր որ արար զերկոսեանն մի եւ արար խաղաղութիւն արեամբ խաչին իւր»։ Խաղաղութիւն է եւ հոգին սուրբ։ «Պտուղ հոգւոյն այս է ասէ, սէր, խնդութիւն. խաղաղութիւն»։ Աղբիւրէ եւ որդի. որ ասաց. «Թողին զիս աղբիւր ջրոյ կենդանւոյ»։
       Աղբիւր է հոգին սուրբ. քանզի մեք ամենեքին զնոյն հոգի արբաք։ Լո՛յս է հ այր. վասն զի Աստուած լուսոյ ասի։ Լոյս է եւ որդի. որ ասէ. «Ե՜ս եմ լոյս աշխարհի»։
       Լոյս է եւ հոգին Սուրբ. ասէ Պօղոս. «Զհոգին մի՛ շիջուցանէք»։
       Կեանք է հայր. ըստ որում. «Ես սպանանեմ եւ ես կեցուցանեմ»։
       Կեանք է եւ որդի որ ասաց. «Ե՜ս եմ յարութիւն եւ կեանք»։
       Կե անք է եւ հոգին սուրբ. ըստ որում. «Հոգին է կենդանարար»։
       Տէր է հայր ըստ Եսայեայ. «Տէր հայր մեր»։ Տէր է եւ որդի ըստ Պօղոսի. «Մեզ մի՜ է Տէր Յիսուս Քրիստոս»։
      
       Տէր է եւ հոգին սուրբ. «Զի Տէր հոգին է ասէ Պօղոս»։
       Բարի՛ է հայր. «Զի չիք ոք բարի՝ բայց մի Աստուած»։
       Բարի է եւ որդի. որպէս ասէ. «Ո՜ որ միայն բարերա՛րդ ես Աստուած իմ Յիսուս»։ Բարի՛ է եւ հոգին սուրբ. ըստ այնմ. «Հոգի քո բարի առաջնորդեսցէ ինձ»։