Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ է իմացականն եւ իմանալին։
       Պատասխան։ Իմանալի է իմացօղն։ Իսկ իմացական իմացեալն։ Զի իմացականն սնունդ եւ յառաջ եդեալ է իմանալւոյն։ Ծանիր զայս, զի Աստուած է միայն իմացական եւ ո՛չ իմանալի. եւ հրեշտակք իմացական եւ իմանալի. զի իմացականք են վերինքն. եւ իմանալի ներքինքն։ Իսկ՝ հոգի մարդոյ միայն իմանալի եւ ո՛չ իմացական. զի իման ան զվերինսն՝ իմանալի՛ են։ Եւ յետ սորա անմիտ զգայականն է. վասն որոյ ո՛չ է իմացական այլոյ։