Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Նախ՝ զի ի կողէն Քրիստոս իաղբիւրացաւ եւ բղխեաց առ մեզ։
       Երկրորդ՝ եւ զնիւթս մկրտութեան շնորհեաց։
       Երրորդ՝ զսա ՛ Քրիստոս ի գինի փոխեաց։
       Չորրորդ՝ զի ի ջրոյ կազմվեցաւ երկինք երկնից։
       Հինգերորդ՝ զիձկամբք զարդարի։
       Վեցերորդ՝ զի եւ օդոյն զթռչունս ետ ի զարդ։
       Եօթներորդ՝ ամենայն աղբերք եւ գետք ժողովին ի ծով՝ ուստի ելին։
       Ութերորդ՝ անորա՛կ է եւ դիւրափոխ։
       Իններորդ՝ ի դառն ութենէ ի քաղցրութիւն փոխի ընդ երակս երկրի։
       Տասներորդ՝ ի ներքոյ անկանի բազում ամբոխմանց։
       Մետասաներորդ՝ երբեմն զաշխարհս սրբեաց։
       Երկուտասաներորդ՝ ի կարմիր ծովուն ճանապարհ ետ։
       Երեքտասաներորդ՝ երբեմն խորասուզեաց զլէգէօնն ի խորս անդնդոց։
       Չորեքտասաներորդ՝ ջո ւրն օդով ի վեր ընթանայ, եւ հողմով անձրեւի յերկիր։
       Հնգտասաներորդ՝ մի եւ նոյն գոլով մտանէ ի բուրաստանս, եւ զանազան գոյնս եւ համս եւ հոտս յառաջ բերէ։
       Վեշտասաներորդ՝ ներընդունակ է ջերմոյ եւ ցրտոյ։
       Եօթնեւտասներորդ՝ հեղո՛ւկ է եւ շարժական։
       Ութեւտասներորդ՝ լու սնկա՛լ նիւթ է։
       Իննեւտասներորդ՝ թափանձիկ մարմին է։
       Քսաներորդ՝ առ հասարակ է ամենեցուն։
       Քսանեւմէկ՝ սառնու որպէս զպլօր։
       Քսաներկու՝ զծիածանն պատճառ է յամպս։
       Քսաներեք՝ զերկիր ոռոգէ։
       Քսանեւչորս՝ զնաւս տանի։
       Քսանեւհինգ՝ զունայն տեղիս լնու։
       Քսանեւվեց՝ տնկոց կենդանութիւնէ։
       Քսանեօթ՝ զքարինս փորէ՛։
       Քսանեւութ՝ մաքրէ՛ զաղտ։
       Քսանեւինն՝ զհուրն շիջուցանէ։
       Երեսուներորդ՝ զծարաւսն լնու։
       Վասն բազմութեան Ջուրց Հարցումն։
       Վասն է՞ր այնչափ բազմութիւնք ջուրց եղեն։
       Պատասխան։ Այսմ բազում են պատճառք։ Նախ՝ վասն զի մի՛ ջե րմութիւն լուսաւորացդ կիզցէ զերկիր եւ վնասեսցէ։
       Երկրորդ՝ զի երկիր չո՛ր է եւ ցամաք, պարտ էր լինիլ բազմութեան ջուրց. զի խառնեսցի ընդ երկիր եւ ծննդականս արասցէ։
       Երրորդ՝ զի ամենայն տեղիս գտցի ջուր. ի լերինս եւ ի դաշտս, եւ արբցեն կենդանիք։
       Չորրորդ՝ զի տունկք եւ բոյսք ի ներքին հիւթոյ եւ ի վերին անձրեւոյ միշտ դալար մնասցեն։
       Հինգերորդ՝ զի բազմազան կենդանիք ի ջուրս զտեղի կալցեն։
       Վեցերորդ՝ զի պատուական ակն եւ մարգարիտ եւ ազնիւ ոսկի ի ծովս գտանի։
       Եօթներորդ՝ զի զամենայն գետս ելեալ ի ծովէ, դարձեալ ծովն ի յինքն ընդունի։
       Ութերորդ՝ զի նաւք ի վերայ ջուրց ընթանան փութով. եւ զպէտս միմեանց լնուն։
       Իններորդ՝ պարիսպ լինին շուրջանակի ջուրք. ի թշնամեաց ի գազանաց՝ եւ ի գողոց պահելով։
       Տասներորդ՝ զի գեղեցիկ լինի ի տեսս աչաց երփն գունով եւ վէտս վէտս. այսինքն ծալծալ ծիծաղ ի երեսօք։ Այս ամենայն եւ առաւել քան զայս օգտութիւն է ի բազմութեանց ջուրց։
       Վասն դառնութեան Ջուրց Հարց։
       Վասն է՞ր ծովք աղի եւ դառն են։
       Պատասխան։ Բազումք դնեն այսմ պատճառ։ Ոմանք ասեն թէ՝ զանազան եւ գարշ կենդանիք են ի ծովն, եւ ի նոցանէ դառնանայ։ Եւ այլք աս են թէ՝ բազում աղբիւրք բղխեն ի ծովն. որպէս մեռայի ջուրն, եւ փոխեն զծովն ի դռան։ Եւ կէսք ասեն թէ՝ երկրի բնութիւնն աղտաղտուկ է եւ շօր՝ որ ծովն ի վերայ է. եւ որ առ եզերսն են՝ զնոսա լուանան անձրեւք եւ խառնեն ի ծովն։
       Այլ որ հաւանելին է՝ կրկին է։
       Նախ՝ զի արարիչ ն Աստուած բնական զծովս աղի եւ դառն արար. զի մի հոտեսցին կենդանիք ի նմա։
       Եւ թէ ծարաւին գետք որ ի ծով մտանեն. եւ անձրեւք հանգուցանեն զնոսա։
       Երկրորդ՝ ասէ Արիստոտէլ՝ թէ ջերմութիւն լուսաւորացդ եւ տարրական հրոյն եւ օդոյն մտանեն ի ծովն եւ քարշեն ի նմանէ զքաղցր եւ զպարզ հիւթն. եւ մնացեալն լինի դառն եւ աղի։ Եւ օրինակ տայ զկերակուրն որ ի ստամոքսն եփի. եւ գոլորշիկքն ի գլուխն ելանէ եւ պարզ ջուրն ի լեարդն. իսկ մնացեալ թանձրն լինի դառն եւ աղի։ Նոյնպէս եւ գործելին ի հրոյ այրեալ՝ է դառն եւ աղի։
       Եւ զի քարդեն լուսաւորք զգ ոլորշին յերկրէ՝ յայտ է ի ցօղ առաւօտուն եւ յեղեամն. որ ի գիշերն ի վեր քարշին. եւ ընդ ծագել լուսոյն հատանին եւ յետս յերկիր անկանին. եւ յաւուրս ձմերան լինի եղեամն . եւ յամարան ցօղ։
      
       Հարց։ Ջուրք ծովուն աղի են. վասն է՞ր աղբերք եւ գետք որ առ մեզ բղխեն՝ քաղցր են։
       Պատասխան։ Ջուշք ծովուց ընդ մէջ երկրի անցանեն եւ պարզին ի ժանկոյն եւ ի դառնութեանցն, զիերկիր եւ աւազք զդառնութիւնն յինքեանս քարշեն, եւ մնայ քաղցր ջուրն։ Յօրինակ մարդկան՝ որ մարզին եւ կրթին, եւ ապա՛ պիտոյանան Աստուծոյ եւ մարդկան։