Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞րպէս անեղ է Աստուած, եւ անեղ ասեմք զոչ էսն։
       Պատասխան։ Գիտելի՛ է, զի քառակաբա՛ր ասի անեղն։
       Նախ ասի անեղ՝ ո ր դեռ չէ՛ եղեալ. որպէս այն որ ի հանդերձեալն լինի. որ կարօտ է սկզբան։
       Երկրորդ՝ ասի անեղ այն՝ որ ո՛չ է եղեալ ի կատարումն. զի ունի սկիզբն՝ եւ կարօ՛տ է կատարման։
       Երրորդ՝ ասի անեղ այն՝ որ ի յումեք է, եւ ի յումեք ո՛չ է. որպէս հրեշտակք յաւիտենի եղեալ, եւ ի ժամա նակի անեղ. սա կարօտ եւ անկարօտ է երկոցունց. այսինքն սկզբան եւ կատարման։
       Չորրորդ՝ ասի անեղ՝ որպէս ո՛չ ուրեք եւ ո՛չ երբէքն. այսինքն է ոչինչն. սա կարօ՛տ է ամենեւին սկզբան եւ կատարման։ Իսկ անե՛ղ է Աստուած արձակապէս եւ գերազանց. զի անեղ է՝ եւ միշտ գոյ՝ եւ ինքնակատար։ Զի անեղ է՛ գոլով՝ տարորոշի յանեղ ոչընչէն։ Եւ միշտ գոյ՝ ի հրեշտակաց։ Եւ ինքնակատարն՝ յայնցանէ որ կարօ՛տ են սկզման եւ կատարման։ Իսկ արձակապէս եւ գերազանցն՝ զնոյն անեղութիւն Երրորդութեանն բացորոշէ։
       Դարձեալ անեղ ասէ Աստուած՝ իբր պատճառ անեղից. եւ նախ քան զամենայն անեղ. եւ կատարումն. եւ բովանդակութիւն ամենայն անեղի։
       Հարց։ Աստուած անեղական բնութիւն. իսկ արարածքս եղական բնութիւն։ Որ անեղն զեղականքս յառաջ էած. զի եղականն յեղականէ՛՝ եւ անեղն յանեղէ՛ կարգաւորի։
       Պատասխան։ Նախ՝ եթէ անեղ է Աստուած՝ ըստ որում անսկիզբն եւ անեղ էին արարածք ըստ անգոյին՝ կարգաւոր է եւ յոյժ որպէս դու ասացեր. զի անեղ էն Աստուած յառաջ էած զանեղն ի յէութիւն։
       Դարձեալ՝ զի անեղ է բնութեամբն Աստուած . ապա եւ անհուն է զօրութեամբ. զի եղական բնութեան զօրութիւն հունաւոր է։ Այլ արդ՝ ըստ անեղ էո ւթեանն յառաջ էած զանեղ էութիւնն որդւոյ եւ հոգւոյ։ Եւ ըստ անհուն զօրութեանն յառաջ էած զեղականն էութիւն. զի անհուն զօրութիւնն կարօղ է ամենայն ընդ դիմակաց. ըստ որում ամենազօ՛ր է։ Այսպէս անժամանակն զժամանակեայս. անմարմինն զմարմնաւորս. անփոփոխն զփոփոխելիս. անսկ իզբն զսկզբնաւորքն. եւ զայլսն նմանապէս։
       Դարձեալ՝ անեղ է բնութեամբ Աստուած. եւ անեղ գիտութեամբ։
       Եւ զի անեղ է գիտութեամբ, վասն որոյ անփոփոխ է։ Այլ արդ՝ անեղն գիտութեամբ եւ անփոփոխն՝ գիտէ զեղականքս եւ զփոփոխելիքս։ Եւ այս է նախագաղափար տեսութիւնն Աստուծոյ. ըս տ առաքելոյ. «Ընտրեալ յառաջ քան զլինիլն աշխարհի»։
       Ա՛րդ՝ եղանականքս որ յետոյ էացաք անեղ էաք ի յանեղ տեսութիւնն Աստուծոյ։ Ա՛րդ՝ կարգաւո՛ր է զի անեղն Աստուած՝ զանեղն ըստ տեսութեան՝ յեղելութիւն ածցէ ըստ գոյացութեան իւրեանց։
       Դարձեալ՝ անեղն եւ անսկիզբն Աստ ուած հայր՝ յինքենէ յառաջ քան զյաւիտեանս ծնաւ եւ բղխեաց զանեղակից որդին՝ եւ զսուրբ հոգին։ Ա՛րդ՝ որդի եւ հոգի անեղակից գոլով՝ հաւասար են հօր։
       Իսկ զի ի պատճառէ են՝ այսու յատկացեալ են ի հօրէ. զի հայր անպատճառ եւ անսկիզբն է։
       Այլ արդ՝ որդի եւ հոգի ըստ որում ի պատճառէն՝ սկիզբն ունին զհայր. եւ ըստ որում նախքան զյաւիտեանս՝ անսկիզբն են ընդ հօր։ Եւ որովհետեւ ծանեաք զայս, պատասխանեմք ասելով՝ եթէ կարգաւո՛ր է եւ յոյժ։
       Զի հայր անսկիզբն՝ յինքենէ՛ սկսեալ որդւով եւ հոգւով՝ արար սկիզբն սկզբնաւորացս. որպէս ասէ յաւետարանն. «Ամենայն ինչ նովաւ եղեւ»։
       Եւ առաքեալն. «Յորմէ՝ եւ որով՝ եւ յորում»։ Ապա ուրեմն յա՛յտ է թէ՝ որպէս յանեղէն եղականքս, եւ յասկզբնէն սկզբնաւորքս եղեն։
       Այսքան առ այս։