Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր կոչի երկիր։
       Պատասխան։ Նախ՝ զի երկու իր է. այսինքն հող եւ ջուր. որ ընտանի է նմա։
       Երկրորդ՝ զ ունի երկիցս բ ծայրք. երկայնք եւ լայնքն. որ է յարեւելից յարեւմուտս. եւ ի հիւսիսոյ ի հարաւ։
       Երրորդ՝ զի կրէ՛ զջուր ի մէջ իւր, եւ յեզերս, եւ ի վերայ երեսացն։
       Չորրորդ՝ երկիր. այսինքն զի յերերման եւ ի տատանման է ի մէջ փորձանաց։
       Ասէ՝ երկի՛ր եւ կա՛ց ի կասկածանս. զի երկիւղ կայ անկանելոյ ի բարւոյն։ Եւ թէ անկեալ ես՝ երկի՛ր ի պատժոց։ Նոյնպէս եւ աշխարհ կոչէ. այսինքն աշխար. եւ սուգ. եւ տրտմութեան հովիտ։
       Յաղագս Նշանակութեան Երկրի։
       Վեց են նշանակութիւնք երկրի։
       Առաջին է որ ոտիւք կոխի։
       Երկրորդ՝ որ հոգւով կառավարի։
       Երրորդ՝ որով առ ժամանակեայ կեանքս վարի։
       Չորրորդ՝ որ յաւիտեան ստացեալ լինի։
       Հինգերորդ՝ որ փոխիլ հրամայի։
       Վեցերորդ՝ յորում մարդ սատանայ լինի։
       Երկիր որ կոխի է նի ւթականս այս։
       Երկիր որ հոգւով կառավարի, է՛ մարմին մահկանացու։
       Երկիր որ առ ժամանակեայ կենցաղավարի, է՛ հոգի բանական։
       Երկիր որ յաւիտեան ստացեալ լինի, է գաւառն երկնաւոր։
       Երկիր որ փոխիլ հրամայի, է՛ յանցանք դատապարտելի։
       Երկիր որով մարդ սատանայ եղանի, է՛ տանջ անք դժոխոցն։
       Առաջնումն եմք տարագրականք։
       Յերկրորդումն մարմնականք։
       Յերրորդումն Աստուծոյ աշխարհայինք։
       Ի չորրորդումն երկնաւորք։
       Ի հինգերորդումն արարչին Աստուծոյ ատելիք։
       Ի վեցերորդումն անվախճան տանջելիք։
       Առաջինն է աշխատութեանց։
       Երկրորդն ծանրաբեռնութեան։
       Երրորդն պտղաբերութեան։
       Չորրորդն փառաւորութեան։
       Հինգերորդն դատապարտութեան։
       Վեցերորդն խաւար մթութեան։
       Առաջինն է մարդկան բնակարան։
       Երկրորդն հոգւոց օթարան։
       Երրորդն առաքինութեանց ասպնջական։
       Չորրորդն վերնոցն գաւառ։
       Հինգերորդն դիւաց կերակուր։
       Վեցեր որդն դատապարտելոցն արգելարան։
       Առաջինն է արտասուաց եւ դատապարտութեան։
       Երկրորդն է նեղութեան եւ անձկութեան։
       Երրորդն արդարութեան եւ ընտրութեան։
       Չորրորդն փառաց եւ մեծութեան։
       Հինգերորդն կարօտութեան եւ տրտմութեան։
       Վեցերորդն ամօթոյ եւ թշուառութեան։
       Յաղա գս Առաջնոյն ասի ի սաղմոսին. «Տեառն է երկիր լրիւ իւրով»։
       Յաղագս Երկրորդին ասի յարարածքն. «Փուշ եւ տատասկ բուսուսցէ քեզ երկիր»։ Իսկ սաղմոսն. «Ճշմարտութիւն յերկրէ՛ բուսաւ»։
       Յաղագս Երրորդին ասէ աւետարանն. «Սերմն որ անկաւ յերկիր բարի»։
       Յաղագս Չորրորդին ասէ ի Մատթէոսն. «Երանի հեզոց զի նոքա ժառանգեսցեն զերկիր»։
       Յաղագս Հինգերորդին ասի ի ծննդոցն. «Հող կերիցես զամենայն աւուրս կենաց քոց»։
       Յաղագս Վեցերորդին ասէ Յոբ. «Թոյլ տուր ինձ զի լացից սակաւ մի՝ մինչչեւ երթեալ իցեմ ուստի ո՛չ եւս դառնայցեմ. յերկիր խաւարի եւ մթին»։