Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞րք են Է խորհուրդք եկեղեցւոյ։
       Պատասխանի. Նախ՝ մկրտութիւն
       Երկրորդ դրոշմն։
       Երրորդ հաղորդութիւնն։
       Չորրորդ ապաշխարութիւնն։
       Հինգերորդ վերջին օծումն։
       Վեցերորդ կարգ քահանայութեանն։
       Եօթներորդ պսակն.
       Հարց. Վասն է՞ր են խորհուրդք եկեղեցւոյ։
       Պատասխանի. Վարդապետք դնեն բազում պատճառս։ Նախ՝ ըստ զանազանութեան մարդկան որ են յեկեղեցի։
       Առաջին խորհուրդն է մկրտութիւնն որ է նոր մտելոցն յեկեղեցի։
       Երկրորդն դրոշմն. որ է պատերազմողացն ընդդէմ թշնամոյն սատանայի։
       Երրորդն հաղորդութիւնն. որ է վերստին զօրացելոցն ի պատերազմի, եւ հոգւոր կերակուր։
       Չորրորդն ապաշխարութիւնն. որ է վերստին կանգնելոցն, որք անկանին մեղօք եւ վերստին կանգնին ապաշխարութեան գործովք։
       Հինգերորդ վերջին օծումն. որ է ելելոցն ի կենցաղոյս եւ զերծելոցն ի պատեազմէ։
       Վեցերորդ կարգն. որ է սպասաւորելոցն այսմ խորհրդոց որք են յեկեղեցի քահանայք եւ այլք։ Եօթներորդ պսակն. որ է խորհորդ նոր զինուորս ի ներս մուծանելոյ ի ճեռն մարմնաւոր ծննդեան։
       Դարձեալ Է են խորհուրդք որ պատրաստեն զմեզ ընդունիլ զեօթն առաքինութիւնս։ Որ է հաւատն՝ յոյս՝ սէր, խոհեմութիւն եւ այլն։ Զի մկրտութիւնն է խորհուրդ հաւատոյ. ուստի յայտէ զի նախ հաւատամք եւ ապա մկրտիմք։ Դրոշմն է խորհուրդ յուսոյ. զի յուսալով ի զօրութիւն Սուրբ Հոգւոյն կարողանամք ընդդէմ թշնամւոյն։ Հաղորդութիւնն է խորհուրդ սիրոյ. զի սիրով միաւորիմք եւ յօդիմք ի գլուխն Քրիստոսի. մարմին ի մարմնոյ նորա եւ անդամ յանդամոց նորա։ Ապաշխարութիւնն է խորհուրդ արդարութեան. զի ի ձեռն զղջման եւ խոստովանութեան եւ այլոցն արդարանամք ի մեղաց։ Օծումն է խորհուրդ ի լրումն արդարութեան. զի ելեալք ի պատերազմէ զփոշին եւ զքիրտն սրբեմք. որպէս ելեալքն ի մարմինական պատերազմէ։ Կարգն է ի խորհուրդ խոհեմութեան եւ գիտութեան. զի իմաստութեամբ եւ գիտութեամբ սպասաւորեսցէ խորհրդոցն եւ խրրատեալ ուսուսցէ զժողովուրդն։ Իսկ պսակն է ի խորհուրդ ողջախոհութեան. զի ողջախոհ ամուսնութեամբ զսպեսցէ առ ինքն զբղջախոհ ցանկութիւնն. եւ արգելցի ի շնորհութենէ եւ ի պոռնկութենէ։ վասն որոյ Է են խորհուրդք եկեղեցւոյ։
       Դարձեալ՝ է եւ այլ պատճառ. զի կարգին ընդդէմ երից մեղացն եւ ընդդէմ չորեքկին պատժոցն։ Մկրտութիւնն է ընդդէմ սկբզնական մեացն։ Ապաշխարութիւնն ընդդէմ ներգործական մահու չափ մեղացն. եւ Օծումն ընդդէմ ներելի մեղացն։ Կարգն ընդդէմ գիտութեան։ Հաղորդութիւնն ընդդէմ չարութեան։ Դրոշմն ընդդէմ անկարութեան։ Պսակն ընդդէմ ցանկութեան։ Զոր բարեխառնէ եւ անմեղադելի առնէ
       Այս թէ վասն է՞ր Է են։