Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Երկրորդ հարցումն չարափառաց, զէն ծնաւ, թէ զոչ էն Ի յայս տարակուսանքս՝ որէ ստութիւն յերկուց կողմանց, բառնի էութիւն հօր. եւ լինի արարած որդի։ Զի թէ ասեն էր յառաջ քան զծնունդն որդի. իսկ էութիւնն հօր հայրութիւն է . եւ թէ ոչ էր որդւոյ հայր՝ բառնի յէութենէն իւրմէ։ Իսկ թէ ոչ էր եւ յետոյ ծնաւ՝ ո՞ւմ արդեօք իցեր հայր. զի ոչ էր որդի։
       Այլ այս է մեր պատասխանի։
       Զի ասեմք թէ՝ որդի է ծնունդ հօր ի սկզբանն։ Զի լուծումն է բանիդ յերկուց դիմաց եւ հաստատօղ էութեանն հօր։ Ասելովն ծնունդ ի հօրէ, ցուցանէ ոչ լինիլ յառաջ քան զհայր։
       Եւ ի սկզբանն ասելով, ոչ յետոյ քան զհայր գոլ։ Այլ որքան հայրն հայր. նոյն քան եւ որդին ընդ նմա որդի։ Եւ ոչ յետոյ ըստ կարծեացն արիոսի։ Բայց հարցմունքս այս կարէ ասիլ իվերայ մեր. զի ասիմք՝ յէից եղեալ եւ յոչ էից։ Յէից՝ որպէս դու ի քո հօր մէջքն էիր զօրութեամբ, եւ յետոյ ծնար նոր գործութեամբ։ Եւ յոչ էից՝ զի ի սակաւ հիւթն այն՝ որ ոչ կայր միս եւ ոսկր եւ ջիլ. կա մ մորթ։
       Դարձեալ՝ յէից, զի մեք ի տարերցս եմք Եւ յոչ էից, զի տարերքն այնք յոչէից եղեն։
       Հարց եւ դու զնոսա, թէ հայր յումեքէ է, թէ յոչ ումեքէ է եղեալ։ Զի թէ յումեքէ է, բարձեր զանսկզբնութիւն եւ զանծնելութիւն հօր։ Իսկ թէ յոչ ումեքէ, կարգեցեր զնա ընդ յոչէից գոյացելոց։
       Դարձեալ, ժամանակն ի ժամանակի՞ եղեւ, եւ այժմ է՞ ի ժամանակի է յոչ ժամանակի։ Զի թէ ի ժամանակի, ո՞ էր այն որ պարունակէր զժամանակս։ Եւ թէ յոչ ժամանակի, եւ զի՞նչ էր նոյն ինքն ժամանակն որ գոյացաւ ի սկիզբն լինելութեանն։
       Դարձեալ թէ՝ յորժամ եղեր՝ մե՞րձ էիր դու քեզ , եւ այժմ հո՞ւպ ես քեզ, թէ ոչ։
       Լուծ։ Յորժամ հիւանդանաս՝ մերձ ես դու հիւանդութեան քոյ. եւ յորժամ մանուկ լինիս՝ մերձ ես մանկութեանն. ի յալեւորութեանն ես մերձ։ Այլ այս չէ բաւական. զի մի իրն ինքեան մերձ ասէ որ անհնարէ։ Իսկ այսոքիկ պատահմունք են քեզ։ Թէ ոչ՝ Զի թէ մերձ էիր դու քեզ որպէս ոք առ ոք, բաժանեցար ընդ երկու. եւ զիա՞րդ մի իցես։ Իսկ թէ ոչ յայնժամ մերձ՝ եւ ոչ այժմ հուպ քեզ, ոչ ես իսկ եւ ոչ կաս։