Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իսկ ընդդէմ մանիքեցւոցն՝ որք ասեն Բ սկիզբն, չ ար՝ եւ բարի. այսպէս հանդիպեսցուք եւ պատասխանեսցուք ի կարճոյ։
       Նախ՝ երկեակն ոչ կարէ սկիզբն լինիլ. զի ի թիւս՝ երկեակն ի միակէն բաղկանայ։ Ա՛րդ՝ նախէ որ բաղկացոյցն՝ քան զոր բաղկացաւն։
       Երկրորդ՝ երկեակն բաղադրեալ է, իսկ միակն պարզ։ Այլ ամենայն բաղադրեալ՝ ի պարզ է է։ Ապա եւ ոչ է երկեակն սկիզբն որ է բաղադրեալ. այլ միակն որ է պարզ։
       Երրորդ՝ թէ լինէին երկու սկիզբն հակառակ միմեանց, մի ղմիոյ ստեղծուածս ապականէին. եւ ոչ լինէին արարածք ինչ։
       Չորրորդ դարձեալ՝ թէ լինէին երկու սկիզբն եւ հակառակ, մարտնչէին ընդ միմեանս՝ եւ ընդ սկսեալս իւրեանց. եւ ոչ ինչ մնայր ի խաղաղութեան։
       Հինգերորդ՝ թէ է Բ սկիզբն եւ հակառակ, սկսեալքն ի նոցանէ անկարգ լինէին եւ հակառակ։ Այլարդ՝ էքս ամենայն՝ սիրով յօդեալ են ի միմեանս՝ եւ բարեկարգեալք։
       Վեցերորդ՝ եթէ է ամբոխումն ինչ ի մէջ նոցա, ոչինչ էին մ եկուսի ի մէնջ. այլ դժուարաձեռն որպէս զմեզ եւ հակառակ։
       Եօթներորդ դարձեալ՝ թէ էին Բ սկիզբն՝ լինէր այս կամ համանգամայն, կամ մի յետոյ միոյ։ Այլ համանգամայն ոչ կարեն լինիլ. զի Բ հակառակք իմիասին ոչ կարեն լինիլ։ Եւ եթէ է մի զկնի միոյն, յայտ ուրեմն է թէ նախկինն է սկիզբն։
       Ութերորդ՝ թէ են Բ սկիզբն, կամ իշխեն ի վերայ միմեանց, կամ ոչ իշխեն։ Եթէ ոչ իշխեն, ոչ ոք ի նոցանէ է Աստուած։ Եւ եթէ իշխեն, որ ոք եւ իշխէ միայն՝ նա է Աստուած։
       Իններորդ՝ թէ են բ սկիզբն չար եւ բարի, կամ հաղորդին միմեանց՝ կամ ոչ։ Եթէ ոչ հաղորդին, մին ն է ի նոցանէ էակ. եւ այնպէս ոչ երկու սկիզբն։ Իսկ թէ հաղորդին, ոչ կարէ լինիլ չար. զի չարն՝ բարւոյն պակասութիւն է. եւ սոյնպէս մի է սկիզբն։
       Տասներորդ՝ Բ սկիզբն՝ գերագոյն բարին. եւ ծայրագոյն չարն՝ կամ ըստ ինքեանց կայանան, կամ ոչ։ Եթէ ոչ կայանան, ոչ են սկիզբն։ Եւ եթէ կայանան ըստ ինքեանց, ոչ ոքն է չար . զի կայանալն ըստ ինքեան բարի է։
       Այս քան առ այս։