Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Առաջին զաւակն Բերսաբէի վասն է՞ր մեռաւ։
      
       Պատասխան։ Նախ՝ զի շնութեան էր որդի։ Երկրորդ՝ զի զսուր պատժոյն նա կրեաց։ Երրորդ՝ զի խրատեսցին շնացօղք։ Չորրորդ՝ զի մի նախատ լիի ծնողացն։ Հինգերորդ՝ զի բամբասեալ լինէր։ Վեցերորդ՝ զի ո՛չ կարէր թագաւորել։ Եօթներորդ՝ զի ոչ կարէր շինել զտաճարն սուրբ։ Ութերորդ՝ զի առանց մեղաց ել յաշխարհէ։ Եւ այսպէս ամենայն տղայոց հանդիպի մահ ըստ խնամոցն Աստուծոյ։
       Հարց։ Դաւիթ ընդէ՞ր ոչ ետ պատասախանի անարգանացն Սիմէի։
       Պատասխան։ Նախ՝ զի մեզ օրինակ լիցի չտալ պատասխանի որք նախատեն զմեզ, ասելով՝ «եդի պահապան բերանոյ իմոյ»։ Եւ Տէրն ասէ. ցնծացէք եւ ուրախ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս։ Երկրորդ՝ զի ճշմարիտ էր նախատինքն. զի սպան զՈւրիա։ Երրորդ՝ զի Տէր գրգռեաց զնա որպէս զՆաթան։ Չորրորդ՝ զոր ծածկեաց Նաթան՝ յայտնեաց Սիմէի եւ ելից։ Հինգերորդ՝բանիւ եւ արդեամբ սպան զՈւրիա, եւ նոյնպէս վճարի։ Բանիւ նախատէ Սիմէի, եւ արդեամբ Աբիսողոմ։ Վեցերորդ, լռեաց՝զի Տէր հատուսցէ բարիս ընդ այնր որպէս եղեւ. Զի բանիւ սաղմոս երգեաց. եւ արդեամբ յաթոռ թագաւորութեան հաստատեցաւ։ Որպէս ասէ ի յիսներորդ սաղմոսին, «հոգւով պետութեամբ քով հասատաեա՛ զիս»։
       Եւ թէ՝ «բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս քո»։
       Այլ աստ ասէ սուրբն Եփրեմ եթէ խրատն Դաւթի եղեւ հատուցումն մեղացն այլ եւ պարտք բարեաց առ Աստուած ի ցոյց օրինի ամենայն ապաշխարողաց։ Զի մի եւ նոյն ապաշխարութիւն է հատուցումն մեղաց, եւ նիւթ բարեաց առ Աստուած։
       Եւ գիտելի է, զի ապաշխարութիւն աստի կենացս՝ է հատուցումն եւ պսակ բարեաց։ Իսկ յետ մահու պաշտօնք եւ տուրք աղաքտաց եւ այլն՝ է հատուցումն պատժոց միայն։ Իսկ յետ յարութեան տանջանք անվճար եւ առանց հատուցման. մինչեւ հատուցանէ ասէ զյետին Նաքարկիտն. այսինքն զի ո՛չ հատուցանի եւ ո՛չ վախճանի տանջնքն։
      
       Հարցումն։
       Ո՞րք են նմանեալ Ադամայ մարմնոյ մասամբք։
       Պատասխան։ Դաւիթ աչօք։ Աբիսողոմ հերովն։ Ասայէլ ընթացիւք։ Եւ Տէր մեր բոլորովին եղեւ երրկրորդ Ադամ։
      
       Հարց։ Զի՞նչ էր կարօտիլն Դաւթի ջրոյն Բեթլէհէմի
      
       Պատասխան։ Նախ՝ որպէս Գեդէոն ջրովն փորձեաց զհաւատս զօրացն. նոյնպէս եւ Դաւիթ։ Երկրորդ՝ զի այնու գիտասցէ զաղթութիւն թշնամեացն։ Երրորդ՝ ջուր Բեթլէհէմի։
       Պատասխան։ Նախ՝ որպէս Գեդէոն ջրովն փորձեաց զհաւատս զօրացն. նոյնպէս եւ Դաւիթ։ Երկրորդ՝զի այնու գիտասցէ զյաղթութիւն թշնամեացն։ Երրորդ՝ ջուր Բեթլէհէմի է Տէր մեր. որ զծարաւս մեր զովացոյց։ Չորրորդ՝ ի տիպն Քրիստոսի որ ասէր ծարաւի եմ եւ ո՛չ էարբ։ Որեւ Դաւիթ Տեառն նուիրեաց զջուրն զայն։