Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ջուր բաժան կերպիւ ասի։
       Առաջին՝ բնական։՝
       Երկրորդ՝ ժողովրդական։
       Երրորդ՝ բարեբախտութեան։
       Չորրորդ՝ վատաբախտութեան։
       Հինգերորդ՝ ագահութեան։
       Վեցերորդ՝ հեշտ ցանկութեան։
       Եօթներորդ՝ լուացման։
       Ութերորդ՝ նեղութեան։
       Իններորդ՝ հանգիստն։
       Տասներորդ՝ իմաստութեան։
       Մետասաներորդ՝ լուսաւորութեան։
       Երկուտասաներորդ՝ կոչման կամ տեսութեան։
       Յաղագս Առաջնոյն ասի. «Որ արբուսցէ բաժակ մի ջուր ցուրտ»։
       Յաղագս Երկրորդին ասի. «Ջուրք բազում ժողովուրդ բազում»։
       Յաղագս Երրորդին ասի. «Անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուր»։
       Յաղագս Չորրորդին ասի. «Կեցո՛ զիս Աստուած զի հասին ջուրք յանձն իմ»։
       Յաղագս Հինգերորդին ասի. «Որ ըմպէ ի ջրոյս յայսմանէ՝ դարձեալ ծարաւեսցի»։
       Յաղագս Վեցերորդին ասի. «Ռուբէն հեղաւ որպէս ջուր. եւ այլն»։
       Յաղագս Եօթներորդին ասի. «Լուասցին ջրով եւ մի մեռցին»։
       Յաղագս Ութերորդին ասի. «Առաքեա՛ զձեռն քո եւ փրկեա զիս ի ջուրց բազմաց, եւ ի ձեռաց որդւոց օտարաց»։
       Յաղագս Իններորդին ասի. «Ամենայն որ ծարաւի էք՝ եկայք առ ջուրս»։
       Յաղագս Տասներորդին ասի. «Գիտու թեամբ Տեառն լցաւ երկիր իբրեւ ջուրք բազումք որ ծածկեն զծովս»։
       Յաղագս Մետասաներորդին ասի. «Ջրով իմաստութեան փրկութեան արբուսցէ զնա՛»։
       Յաղագս Երկոտասաներորդին ասի. «Որպէս փափագէ եղջերու յաղբերս ջուրց»։