Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Այլ եւ «Դշխոյն հարաւոյ դատապարտէ զհրէայսն» վասն Ժ պատճառի։ Նախ՝ զի այլազգի էր։ Երկրորդ՝ զի կռապաշտ։ Երրորդ՝ ի հեռաստանէ եկն։ Չորրորդ՝ վասն իմաստութեան երկրին։ Հինգերորդ՝ զի կին գոլով եւ կարճոգի։ Վեցերորդ՝ զի փառս եթողղ եւ զսէր բարեկամաց։
       Եօթներորդ՝ զի եւ կարօտ ընտանեաց։
       Ութերորդ՝ բազում աշխատութիւն անձին կալաւ։
       Իններորդ՝ եւ բազում ծախիւք եւ փարթամութեամբ եկն։
       Տասներորդ՝ յորժամ եկն հեզութեամբ լսէրի նմանէ։ Իսկ զայս ամենայն համեմատելով ի վերայ հրէիցն՝ յիրաւի ուրեմն դատապարտեսցէ զնոսա ի դատաստանի։
       «Եւ առաւել քան զՍողոմոնէ աստ» վասն Ժ պատճառի։ Նախ զի միայն մասին աշխարհի եւ սակաւուց էր Տէր Քրիստոսի ամենայնի։
       Երկրորդ՝ նա երկրաւոր թագաւոր. եւ Քրիստոս երկնաւոր։
       Երրորդ՝ եւ նորա գիտութիւն անցանելի էր։ Եւ Քրիստոսին անանց։
       Չորրորդ՝ նա՛ վասն քարի եւ փայտի պատմէր. եւ Քրիստոս վասն արքայութեան։
       Հինգերորդ՝ Քրիստոս տուօղ էր մարգարէութեան. եւ նա՛ առնօղ ի Քրիստոսէ։
       Վեցերորդ՝ զի նա՛ զպարգեւս երկրային խոստանայր առնողացն զպատուէրս. եւ Քրիստոս զերկնայինն։
       Եօթներորդ՝ զի նա ո՛չ արար փրկութիւն հոգւոց. եւ Քրիստոս ամենայն աշխարհի։
       Ութերորդ՝ զի եւ նա վասն Քրիստոսի մարգարէանայր։
       Իններորդ՝ եւ մարմնական որդի էր Դաւթի ըստ կարգի հասարակ մարդկան. իսկ Քրիստոս ակնկալութեան եւ աւետեաց եւ ի վերայ քան զկարգ բնութեան Աստուած մարդացեալ։
       Տասներորդ՝ զի Սողոմոնի քարանց ձեռագործաց կազմէր տաճար Աստուծոյ։ Իսկ Քրիստոս զբանական հոգիս մարդկան շինէր օթեւան սուրբ երրորդութեան։ Նաեւ յանձեռագործ խորանն հրաւիրէր զսիրելիս իւր։
       Այսքան համառօտ վասն Սողոմոնի։