Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ է տապանակին չափն բ կանգուն եւ կէս երկայն։ Կանգուն եւ կէս լայն։ Կանգուն եւ կէս բարձր։
      
       Պատասխան։ Բազում է խորհուրդն. բայց նախ հրեշտակաց յացմացի ցոյցք տապանին. զի նոքա են անապական եւ անմահ։
       Իսկ չափն։ Նախ՝ զի ամենայն իր որ ընտիր է՝ չափ ունի եւ սահման. եւ ո՛չ շփոթումն. վասն այն կանգնաւ չափէ զնոսա։
       Երկրորդ՝ այսպիսի ձեւ հաստատուն է. զի կիբիկոն է. զի հաստատ եւ յարամնայք են։ Երկայնութիւն է կեանք նոցա անմահ. զի գերազանցեալ են քան զժամանակեայս, եւ պակաս քան զյաւիտենականն Աստուած։ Այլ են մշտնջենաւորք։
       Որպէս հոգի մեր սկիզբն ունին, այլ ո՛չ վախճան։ Նոյնպէս եւ բարձրացեալ են գիտութեամբ առաւել քան զմարդիկք, եւ պակաս քան զԱստուծոյ։ Այսպէս եւ լայնքն, որ աճին իմաստիւք ի յէութիւնս իւրեանց։
       Չորրորդ՝ եւ բովանդակն Ե կանգուն, ցուցանէ թէ ո՛չ են նոքա ի չորից տարերց. այլ Ե երորդ էութիւն են. որպէս ասեն ոմանք. անմարմին անփոփոխ եւ անմահ. որ ո՛չ է տարրականացս։ Իսկ կէսն, զի կիսակատար եւ պակաս են քան զԱստուած այնու, զի եղականք են եւ յոչ գոյից գոյացեալք որպէս ասացաք։
       Հինգերորդ՝ որ ասաց ձեւն, երկայն եւ լայն եւ բարձր. եւ ո՛չ զխորն որ է թանձրութիւն։
       Նշանակէ ըստ Փիլոնի, զի անմարմինքն մինչեւ յերեքն հասանին. որպէս երկրաչափքն գրեն նիշ՝ գիծ՝ երեւոյթ. այս է իմանալեացն չափ։ Իսկ չորրորդն որ է մարմին, զգալիքս են թանձրացեալ։
       Իսկ պատելն ոսկի ներքոյ եւ արտաքոյ, զի Աստուածատեսակք են եւ մաքուր։ Եւ ներքոյ, զի բնութեամբ առին ընդ լինիլն իւրեանց զմաքրութիւնն։ Եւ արատքոյ, զի օրըստօրէ յաւելուն լուսափայլ իմաստիւք ըստ մեծին Դիոնիսեայ։
       Եւ ծնօտ՝ որ է զիկն բոլորեալ. զիմանալի կերակուրն նշանակէ նոցա. զի ծնօտն գործի է կերակրոյ։
       Եւ Դ օղք եւ Բ լծակքն, զի չորեքնիւթեայ աշխարհի են խնամածուք երկակի զօրութեամբ խնամոյն Աստուծոյ. այսինքն արարչականն եւ արքունական։ Զի բարերարեն եւ պատուհաս են. զոմանս պահելով ի խաղաղութեան։
       Իսկ վկայութիւնն որ է տախտակքն օրինաց. զի վկայեն պահողացն բարիս. եւ ո՛չ պահողացն պատիժս։
       Այլ իմանալեացն դասք վկայք են Նախ՝ զի ի դրունս են սուրբ Երրորդութեան եւ տեսօղք են անճառելի փառացն։
       Երկրորդ՝ յորժամ յերկրի երեւին, եւ պակնուն տեսօղքն երեւմամբ նոցա, վկայք լինին փառաց ամենազօրին։
       Նոյնպէս եւ քերովբէքն ի վերայ քաւութեանն հովանածեալ, եւ ի միջոյ նոցա Աստուածախօսութիւնն։ Զի աթոռք եւ քերովբէք շուրջ են զաստուծով. եւ անընդմիջաբար ուսեալք ի սուրբ Երրորդութենէն, որ ուսուցանեն զերքինսն։ Սոքա են ի սրբութիւն սրբոցն որ է լուսեղէն երկինքն բնակարան անմարմին զօրացն։
       Դարձեալ՝ տապանակն է ի խորհուրդ սուրբ Աստուածածնին։ Անփուտ փայտ անապական կուսութիւնն։
       Ներքոյ եւ արտաքոյ ոսկին՝ հոգւոյն եւ մարմնոյն մաքրութիւնն։
       Ի յորում Բ տախտակք են գրեալ. հոգի եւ մարմին միաւորեալ բանիւն։ Եւ մանանայն անապական մարմինն։ Եւ նոյն գաւազան յարմատոյն յեսսեայ. եւ բուրվառն հօր ի հոտ անուշից։
       Դարձեալ՝ ըստ սրբոյն Կիւրղի՝ տապանակ է Տէրն մեր Յիսուս Քրիստոս. եւ անփուտ փայտն անապական մարմինն։
       Ոսկւով, հոգի եւ մարմին միաւորեալ Աստուածութեմաբն։ Եւ քաւութիւնն ի վերայ, զի նա եղեւ քաւութիւն մեր։
       Եւ սրբութիւնն սրբոցն է ներքին կողմ վարագուրին։ Եւ որպէս առաջնորդէր ժողովրդեանն ի չուելն, եւ Տէր մեր ասէր. «Ուր եսն եմ, անդ եւ պաշտօնեայն իմ եղիցի»։
       Դարձեալ՝ տապանկն քառակուսի անփուտ՝ է խաչն քառաթեւ անապական Աստուածընկալ։ Եւ խաչիւն քաւեաց զմեզ. վասն որոյ սուրբ խաչ կոչի։
       Դարձեալ՝ տապանակն է եկեղեցի սուրբ անփուտ ի մեղաց գիճութեանց։ Եւ անապական վարուք ոսկէզարդեալ ունի յինքեան զերկուս կտակս։ Եւ զխաչն հրաշագործ՝ զկենսատու մանանայն. եւ բուրվառ զխունկս աղօթից. վէմն սեղանն սուրբ. եւ քերովբէք քշոցն բ։
       Իսկ ե կանգուն եւ կէսն. զի գալուստն Քրիստոսի փրկական խաչն եւ եկեղեցի՝ է ԻԵ երրորդ դարն եւ կէսն երեւեալ ի մուտ զՌ ամին։
       Զի եօթանասունքն ԵՌԲՃ պակաս Բ թիւ գրեն. եւ այլք ԵՌՇ ամ. որ է Ե դար եւ կէս։
       Ի յայս միտս յորժմ խաչ նկարեմք, զծագ մատին աջոյ մերձ ի բոյթն առնեմք որ է ի համարն զերորդ. զկէս զին նշանակելով։ Այս խորհուրդ է տապանակին որ ի սրբութիւն սրբոցն։
      
       Հարցումն։
       Այժմ ո՞ւր է տապանակն։
       Պատասխան։ Երեմիա եւ աշակերտն՝ տարան ի գիշերի զտապանակն եւ որ առ նմայն էին ի լեառն Սինա. եւ անդ կնքեցին ի վիմին անուամբն Աստուծոյ ասելով, ո՛չ ոք բացցէ զսա՝ թէ ո՛չ ովսէս որ եբերն. եւ ո՛չ ոք բացցէ՝ թէ ո՛չ Ահարոն։
       Ի տուէ ամպով ծածկեալ լինէր եւ ի գիշերի լուսով։