Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Անանուն անուանելի է Աստուած։ Զի անունն սահմա՛ն է. եւ սահմանն յայտնիչ բնութեանն։ Բայց թըւի թէ՝ Էն եւ Աստուածն մերձ է Աստուծոյ բնութեանն քան զայլսն։ Եւ յայսցանէ Էն առաւել է։ Զի Աստուածն յաստ է Աստուած զմեզ, եւ կ ամ ստեղծօղ, եւ կամ ճանաչօղ լսի։ Այսոքիկ իբր առնչակա՛ն են եւ ո՛չ առանձին բնութեանն։ Իսկ Էն՝ զմիշտ լինիլն ցուցանէ։ Ըստ այնմ. «Ես եմ ալֆա եւ օ ». այսինքն առաջին եւ վերջին։ Իսկ այլ ամենայն անուանքն՝ ներգործութեանցն են առ մեզ արարեալ՝ եւ հովանւոյն։ Բայց բաժանին ամենայն անուանք յերկուս։ Յիշխանականն. որպէս Տէր սաբաւօթ. Թագաւոր ամենակալ։ Եւ ի տնտեսականն. որպէս Աստուած փրկիչ. կամ արդարութեան. կամ խաղաղութեան. կամ Աբրահամու. կամ Իսահակայ եւ այլն։ Եւ այս հասարա՛կ է Երրորդութեանն։
       Որդի անուանի Դ գլխով։
       Իսկ զի Որդի ասեմք։
       Նախ՝ զի է ի բնութենէ հօր։
       Երկրորդ՝ զի ի նմանէ է՛ անմայր։
       Երրորդ՝ զի միածին է. զի զայլ ոք ո՛չ ծնանի։
       Չորրորդ՝ զի անորոշելի է ի հօրէ որպէս բան ի մտաց։
       Բան Անուանի Ժ գլխով
       Իսկ զի Բան անուանի։
       Նախ՝ զի բանն մտա՛ցնէ ծնունդ։
       Երկրորդ՝ զի անախտ ծնանի։
       Երրորդ՝ զի միաւորեալ է ի միտն։
       Չորրորդ՝ զի պատմօղ է մտացն։
       Հինգերորդ՝ զի բանն է սահման. եւ որպէս յայտնիչ է սահմանն սահմանելոյն , այսպէս եւ որդի սահմանէ՛ զէութիւն հօր։ Ըստ այնմ թէ. «Որ ետես զիս՝ ետես զհայր»։
       Վեցերորդ՝ զի սահմանէ՛ զորքանութիւն հօր։ «Ես՝ ի հօր իմում, եւ հայր ի յիս»։ Եւ ըստ առաքելոյն թէ. «Ըստ սահմանելոյ որդւոյն Աստուծոյ»։
       Եօթներորդ՝ զի թէ եւ լռեալ է բանն եւ ոչ արտաբերեալ, բա՛ն է մտացն։
       Ութերորդ՝ ասի բան վասն հաստատելոյ զամենայն։ Ըստ այնմ թէ. «Բանիւ Տեառն երկինք հաստատեցան»։
       Իններորդ՝ զի գալստեամբն իւրով եբարձ զանբանութիւնս մեր եւ զանգիտութիւն. եւ էած զմեզ ի ճշմարիտ գիտութիւն Աստուածութեան իւրոյ։
       Տասներորդ՝ զի որպէս բանն թարգման եւ պատմօղ է մտացն, այսպէս եւ որդի հօր։ Է՛ եւ այլ բազում միտք վասն բանին. զոր մեք զսակաւն գրեցաք։
       Հովիւ Անուանի Ժ գլխով։
       Իսկ զի Հովիւ անուանի։
       Նախ՝ զի հովիւն ի դալար վայրի բնակեցուցանէ. այսինքն ի վայրենացեալ Գրոց Սրբոց գիտութիւնն։
       Երկրորդ՝ զի ի ջուրն հանգստեանն սնուցանէ. այսինքն է աւազանին մկրտութեամբն ի հոգի սուրբ։
       Երրորդ՝ զի առաջի ոչխարացն երթայ։
       Չորրորդ՝ զի ընդ գազանսն պատերազմի։
       Հինգերորդ՝ զի զմոլորեալն դարձուցանէ։
       Վեցերորդ՝ զկորուսելասն գտանէ։
       Եօթներորդ՝ զբեկեալսն պատէ՛։
       Ութերորդ՝ զզօրաւորսն պահէ՛։
       Իններորդ՝ ի վերջին աւուրն առաջնորդէ՛ ի փարախն։
       Տասներորդ՝ հովւական բանիւ մխիթարէ՛ զնոսա։
       Քահանայ Անուանի ըստ կարգին Մելքիսեդեկի Ժ գլխով։
       Զի Քրիստոս՝ Քահանա՛յ է ըստ կարգին Մելքիսեդեկի Ժ կերպիւ։ Նախ՝ զի Մելքի թագաւոր լսի։ Եւ Քրիստոս թագաւո՛ր է յաւիտենական։ Երկրորդ՝ Սեդեկ՝ որ է արդարութիւն։ Զի արդարութիւն արար Քրիստոս բնութեանս մերոյ գերեալ ի սատանայէ՛։ Երրո րդ՝ զի թագաւոր էր Սաղիմայ. որ է՛ խաղաղութեան։ Եւ Քրիստոս խաղաղութիւն արար յերկինս եւ յերկրի. եւ զխաղաղութիւն իւր ետ մեզ։ Չորրորդ՝ զի անհայր։ Եւ Քրիստոս ի յերկրի։ Հինգերորդ՝ անմայր։ Եւ Քրիստոս ի հօրէ՛։ Վեցերորդ՝ չհամարեալ յազգս։ «Եւ զազգատոհմն նորա ո՛ պատմեսցէ»։ Եօթներորդ՝ զհայրապետն տասանորդեաց։ Եւ Քրիստոս զհաւատացեալքս։ Ութերորդ՝ զի հաց եւ բաժակ պատարագէր։ Այսպէս եւ Քրիստոս։ Իններորդ՝ զի անփոխանո՛րդ էր քահանայութիւն նորա։ Այսպէս եւ քահանայապետն մեր միայն եմուտ ի ներքին կողմն վարագուրին։ Տասներորդ՝ զի յԱստո ւծոյ էր կոչեցեալ նա ի քահանայութիւն։ Այսպէս եւ Քրիստոս ի հօրէ՛ ունէր զիշխանութիւնն։
       Որդի Մարդոյ կոչի Եւ Մարդ։
       Իսկ որդի մարդոյ կոչի, զի էր ի յարենէն ի զանգւածոյն Ադամայ իբր ի նախահօրէ՛. եւ ի կուսէն՝ իբր ի մօրէ՛։
       Իսկ մարդ, զի սրբեսցէ ինքեամբ զմեզ՝ եղեւ ամենայն յաղագս ամենայնի. այսինքն հոգի եւ միտք եւ մարմին։ Զի յորոց հասարակաց եղեւ մահ, լիցի եւ կեանք։ Զի ի՞նչ ասեմ, զի հոգւով հնազանդեցաւ Ադամ, եւ մտօք հաւանեցաւ, եւ մարմնով զգործն ի կատարումն էած։ Եւ այսոքիւք ամենայնիւ մեղանչէ՛ մարդ։ Էառ փրկիչն զամենայն, զի փրկեսցէ զամենայն. բաց ի մեղաց։ Զի մեղքն եկամուտ է եւ ո՛չ է ի բնութենէս. զի բնութիւնս անմեղ ստեղծաւ յԱստուծոյ։
       Թէ ըստ քանի՞ եղանակի փչումն ասի։
       Նախ՝ փչեաց ի յԱդամ շունչ կենդանի եւ եղեւ։
       Երկրորդ՝ տնկականացն։
       Երրորդ՝ զգայականացն։
       Չորրորդ՝ բանականացս։
       Հի նգերորդ՝ մարգարէիցն։
       Վեցերորդ՝ իջումն ի Յորդանան. զոր Քրիստոս գլուխն մեր էառ եւ ետ ի յանդամքս։
       Եօթներորդ՝ նախ քան զխաչն, որ ետ զօրութիւն առաքելոցն։
       Ութներորդ՝ զոր դրօքն փակելօք եմուտ։
       Իններորդ՝ ի վերնատունն։
       Տասներորդ՝ ըստ մեզ ի ջուրս աւազանին իջումն հոգւոյն։
       Նաեւ որք ի ճգունս նահատակին. որպէս Պօղոս՝ Անտօն՝ եւ այլքն։ Որք եւ ո՛չ ըզգիրս գիտէին, վասն ճգնութեանցն աստուածուսոյզք եղեն։ Զի ա՛յս է ըստ մարգարէին. «Զբերան իմ բացի՝ եւ առի զհոգի»։ Զի առաւել նահատակիլն է՛ բանալ բերանոյն։