Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գիտելի՛ է, զի ո՛չ է՝ բազմաեղանա՛կ ասի։
       Նախ՝ պարզ ո՛չ էն. որ է ո՛չ ուրեք եւ ո՛չ երբէք, որ ո՛չ էր եւ ո՛չ է եւ ո՛չ լինի. որպէս ո՛չ ինչն։
       Երկրորդ՝ ոչ է ասի գերագոյն էն եւ գոյն. որպէս ի յէիցս ո՛չ է եւ ո՛չ գոյ. այլ գերագոյն է եւ գերագոյն ո՛չ է։
       Երրորդ՝ ասի ո՛չ է՝ նիւթն անորակ. որ ո՛չ ունի ձեւ եւ ո՛չ ունի տեսակ եւ ո՛չ որակ։ Չորրորդ՝ ասին ո՛չ է՝ եւ ընդ դիմատեսակքն. որպէս անմարմին. անկենդան. եւ անշունչ։ Ոմանք զայս ընդ նիւթն շարադասեն։ Այլ ո՛չ ուղղակի. զի նիւթն ամենեւին անտեսակ է։ Հինգերորդ՝ ո՛չ ասին նիւթականքն որ ի լինելութեան եւ յապականութեան են. զի երբեմն ո՛չ էին, եւ յետոյ ո՛չ լինելոց են։
       Վեցերորդ՝ ո՛չ է ասին եւ բացարձակքն որ ի հանդերձեալն. զի դեռեւս ո՛չ են. այլ՝ լինելոց են միշտ։
       Եօթներորդ՝ ոչ է ասի չարն. զի պակասութիւն է բարւոյ եւ արտաքոյ բնութեան։ Եւ գիտելի է, զի որ քան եղանակաւ ասի ոչ էն, նոյնքանաբար եւ էն. զի ընդ դէմ միմեանց են։
       Այլ բաժանի էն նախ՝ ի յերիս։
       Ի յէից էակն. որ է նախագո՛յ պատճառ ամենայնի։ Եւ ի սկիզբնէ. որ է յարաց ոյցն եւ նախագաղափարն։ Եւ յէութիւն եղելոցս. որ է պատկեր եւ նմանութիւն յարացուցի։
       Դարձեալ եղեալ էութիւն բաժանի կրկնակի. ի գոյացութիւն եւ ի պատահումն։ Եւ գոյացութիւնն դարձեալ կրկնակի. առաջին եւ երկրորդ։ Որ է անհատ՝ տեսակ՝ եւ սեռ։
       Իսկ պատահումն է քանակ՝ որակ՝ եւ այլն։
       Հարց։ Վասն է՞ր ասի նախագո՛յ է առաջին պատճառն։
       Պատասխան։ Վասն երիցս։ Մին՝ զի նա՛խ է քան զամենայն գոյ. թէ սկիզբն եւ թէ էութիւն։ Երկրորդ՝ զի նախ՝ գո՛յ եւ է է. եւ ապա բարի եւ իմաստուն եւ այլն։ Զի անդրանիկ է էն անուն՝ քան զամենայն բարի եւ ազնիւ եւ այլն։ Վասն որոյ ասաց Մովսէսի. «Եմ եմ որ Էնն»։
       Երրորդ՝ զի նախ՝ էի եւ գոյացութեան հաղորդեաց զեղեալքս, եւ ապա կենաց եւ իմաստութեան եւ այլն. զի նախ է գոլն մեր, եւ ապա բարի գոլն։
       Հարց։ Վասն է՞ր կոչեմք զնա էր. եւ է՛. եւ եղիցի։ Ըստ այսմ. «Ես եմ որ էն ». եւ «Ի սկ զբանէ էր բանն ». եւ եղիցի Աստուած ամենայն յամենայնի։
       Պատասխան։ Վասն երից։ Նախ՝ զի միշտ է. եւ ո՛չ երբեմն է եւ երբեմն ոչ է։
       Երկրորդ՝ զի նա՛ է սկիզբն՝ եւ մէջ՝ եւ վախճան։
       Երրորդ՝ զի ի նմա՛ է անցեալն՝ ներկայն եւ հանդերձեալն։