Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ է իմաստութիւն օձին որոյ պարտ է մեզ նմանիլ։
       Պատասխան։ Նախ՝ զի դէմքն ընտրեաց՝ եւ ընդ Եւայի խօսեցաւ։
       Երկրորդ՝ զի զխորխն ձգէ եւ զաչսն լուսաւորէ՛։
       Երրորդ՝ զգուշանայ գլխոյն։
       Չորրորդ՝ զթոյնսն լուանայ եւ ապա ջուր ըմպէ։
       Հինգերորդ՝ զի խորամանկ է եւ հնարօղ։
       Եւ զայսոսիկ պա՛րտ է բանասէր անձանց ի միտ առնուլ։
      
       Նախ՝ զի զդէմս ընտրեսցէ, այլ եւ զտեղի եւ զժամանակն, եւ ապա խօսեսցի։
       Երկրորդ՝ զի աշխատութեամբ զմիտսն լուսաւորեսցէ. կամ ճգնութեամբ չարչարեսցէ։
       Երրորդ՝ զհաւատն որ է գլուխ՝ պահեսցէ , զի մի՛ մոլորեսցի զհետ հերձուածողաց։
       Չորրորդ՝ զիզտգիտութիւն իւր լուասցէ, եւ ապա զգիտութիւն ուսցի։
       Հինգերորդ՝ ընդ հերձուածողաց եւ սատանայի մի՛ պարզամտութեամբ՝ այլ հնարիւ ք խօսեսցի։
      
       Հարց։ Վասն է՞ր զօձին գլուխն ջախջախեն։
       Պատասխան։ Նախ՝ զի օձն ի յայն մասնէն սատակի։
       Երկրորդ՝ զի թո՛յլ է գլուխ օձին։
       Երրորդ՝ զի աղբիւր է մահաբեր թունիցն։
       Չորրորդ՝ զի չէ՛ր բանաւոր, եւ բանից տեսակով խաբեաց զմարդն։
       Հինգերորդ՝ զի մարդն գլուխ է ամենայն կենդանեաց, զնա սպանանել ջանայ։
       Վեցերորդ՝ զի գլխոյն՝ այսինքն Տեառն Աստուծոյ՝ իմանալի օձն հակառակեցաւ։
       Եօթներորդ՝ օրինակ՝
       Զի Քրիստոս զգլուխ վիշապին խորտակեաց։
       Ութերորդ օրինակ՝ զի գլուխօձին է չար խորհուրդն որ մտանէ ի մեզ. պա՛րտ է սպանանել զնա։
      
       Հարց։ Վասն է՞ր զթոյնք մահուն ի գլուխն ունի։
       Պատասխան։ Ի նշանակել՝ զի մահու մարդոյն՝ սկիզբն օձն եղեւ։
       Եւ զի երկատեսակ էր բանն՝ այսինքն սուտ եւ ճշմարիտ, լեզուն երկճղի եղեւ։ Եւ զի զմարդն հողացոյց, ինքն հող եկեր։ Եւ զի թեւ եւ ոտք եղեւ չարին, թեւք եւ ո տք իւր կտրեցան։
       Եւ զի զկենդանին սպանանել ջանայ, ինքն յամէն կենդանւոյ սպանանի։ Եւ զի օրհնութիւնն ի յանէծքն փոխեաց, ինքն անիծաւ եւ զրկեցաւ յօրհնութենէ ամենայն կենդանեաց։ Եւ զի զթշնամութիւն էարկ ի մէջ մարդոյն եւ Աստուծոյ, զթշնամութիւն եդ ի մէջ մարդոյն եւ օձին։ Եւ որպէս ընդ գլխոյն պատերազմեցաւ, գլուխն սատակեցաւ։ Եւ զի զմարդն ընկէց յերկնից ի յերկիր, ընդ գարշապար ոտից նորա անկանի։ Եւ զի բարեկամութեամբ եկն եւ շրջեցաւ ի թշնամութիւն, ինքն յետս շրջի ի խածանելն։
       Եւ զի նախանձեցաւ ընդ մարդոյն, ի լանջս եւ յորովայնս սողայ։ Եւ զինենգաւոր է, թիւր ընթանայ։ Եւ զի զե զգայարանս մարդոյն խաբեաց, ե ման առնու ի գնալն։ Եւ զի մերկացոյց զնախաստեղծքն ի փառաց, զխորխ իւր մերկանայ։
       Այսքան վասն օձին։