Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞ւր փոխեցան Ենովք եւ Եղիա։
       Պատասխան։ Ի դրախտն. զի թանձր մարմնով ո՛չ բնակին յիմանալեացն կայանս. եւ յօդս կախիլ անպատշաճ էր։ Ապա ուրեմն ի դրախտն մտին. զի դրախտն երկին կոչի։ Եւ մարմնաւոր երկին է եւ անմահութեան տեղիք։
       Իս կ զի բ սոքա մտին, այս վասն ե պատճառի։
       Նախ՝ զի հաստատեսցէ զերկու կարծիս թերութեան մարդկան։ Եթէ Ադամ ի դրախտին ո՛չ կարէր մնալ անմահ։
       Եւ թէ՝ ի յարութեանն ո՛չ յառնեն մեռեալք։ Այլ ի յամօթ առաջին կարծեացն՝ փոխեաց զենովք. եւ ի հաւատ վերջին յարութեանն՝ վերացոյց զԵղիա։
       Երկրորդ՝ զմին յառաջ քան զջրհեղեղն, եւ զմիւսն յետոյ. զի ցուցցէ թէ յերկոսին ժամանակս ընտրեալքն հաճոյ եղեն Աստուծոյ։
       Երրորդ՝ մինն կուսութեամբ, եւ միւսն ողջախոհ ամուսնութեամբ. զի ցուցցէ թէ ի կուսից եւ յամուսնացելոց մտցեն յարքայութիւնն երկնից։
       Չորրորդ՝ բ ելին ի դրախտէն մեղօք. նոյնպէս եւ բ մտին ի դրախտն անմեղութեամբ։
       Հինգերորդ՝ մահ եւ բռնութիւն սատանայի տիրեալ էր մարդկան. ի հաւատ կործանման նոցա անմահացոյց զԵնովք եւ վերացոյց զԵղիա։ Զի փոխելն ցուցանէ նախ զկարօղ զօրութիւն փոխողին։
       Եւ երկրորդ՝ ի մահու եւ յանցաւոր տեղեաց յանմահ եւ յանանց տեղիս։ Նոյնպէս եւ վերացուցանելն՝ զկարօղ զօրութիւն յայնմ որ վերացոյցն։ Եւ երրորդ զբարձրանալն ի ներքին վայրէ ի բարձր տեղիս։
      
       Հարցումն։
       Իսկ թէ ոք հարցանէ թէ զի՞նչ էր սոցա առաքինութիւնն որ այսպէս պատուեցան։
       Պատասխան։ Ասեն վ արդապետք եթէ՝ Եղիային յայտնի է։
       Նախ՝ զի նախանձախնդիր էր Աստուծոյ։
       Երկրորդ՝ զի անապատասէր էր։
       Երրորդ՝ զի կուսութեամբ եկաց։ Եւ այսոքիկ երկնայինք են եւ հանեն զմարդն առ Աստուած։
       Իսկ Նովքայն թէպէտ գիրք ո՛չ յայտնեն, բայց միայն թէ. «Ենովք հաճոյ եղեալ Ա ստուծոյ՝ փոխեցաւ յերկինս»։ Այլ ի դէպ է զի նախանձախնդիր էր Աստուծոյ ընդ դէմ տանն Կայէնի։
       Երկրորդ՝ զի առանձնակի կեանս ստացաւ բճ ամ։
       Երրորդ՝ զի ո՛չ հայէր ի վեր. երկաթի կապիճս եդեալ ի գլուխն։
       Չորրորդ՝ զի պտուղ ո՛չ եկեր. որով եւս ուտելովն զրկեցաւ ի կենաց։
       Ե ւ այսպիսիքս յերկինս հանեն զմարդն։ Դարձեալ ըստ Եփրեմի հինգերորդ՝ զի սուրբ էր սրտիւ։
       Եւ Վեցերորդ՝ զի միամիտ էր կամօք. եւ սոքա առնեն զմարդն մերձակայ Աստուծոյ։
       Եւ այս եւս գիտելի է, զի զվերանալն Եղիայի ետես Եղիսէ, զի մի՛ ասիցեն թէ սպանաւ յԵզաբելէ։ Նոյնպէս եւ զփոխումն Ենովքայ տեսին եղբարքն ուստերքն եւ դստերք նորա. զի մի՛ ասիցեն թէ սպա՛ն զնա կուրացեալն զամեք թոռն Կայենի։
       Զի ասեն թէ՝ այր եւ երիտասարդն զոր սպան զամեք եւ էառ զկանայս նոցա. Ադդա եւ Սելլա, նոքա եղբարք էին Ենովքայ արդարոյ։ Վասն որոյ փութացաւ Աստուած եւ փոխեաց զԵնօք, զի մի՛ սպանցեն եւ ասիցեն թէ փոխեցաւ յերկինս։ Որպէս Կայեն յորժամ սպան զԱբէլ, պատճառեաց ծնողացն եթէ զնորա պատարագն ընկալաւ Աստուած եւ վերացոյց ի դրախտն։ Այս է եղեալ պատճառ փոխմանն Ենովքայ եւ Եղիայի։