Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր կոչի հաց սուրբ։
       Պատասխան. Նա՛խ՝ զի սուրբ պատարագ է Աստուծոյ։ Երկրորդ՝ զի սուրբ տեղոջ խորանին է։
       Երրորդ՝ եւ սրբոց կերակուր։ Չորրորդ՝ զի անխմոր էր։ Նոյնպէս եւ հաց պիղծ կոչի խմորունն եւ հասարակցն։
       Հարց։ Վասն է՞րի սրբութեան հացն համարձակեցաւ Դաւիթ։
       Պատասխան. Վասն երից։ Նախ՝ սուրբ պէին մանկունքն։ Երկրորդ՝ զի ճանապարհորդք էին։ Երրորդ՝ ի տիպ երկնաւոր հացին որ բաշխելոց էր քրիստոնէից։
       Հարց. Վասն է՞ր բուն գիրքն Աքիմելէք ասէ, եւ աւետարանն աբիաթար։
       Պատասխան. Աբիաթար որդի է Աքիմէլէքայ. որդւոյ Փենէհէսի. որդւոյ հեզեայ։ Կամ երկոքեանն քահանայպետք էին։ Կամ զի Աքիմելէք ԳՃ քահանայիւք սպանաւ ի Սաւուղայ. եւ Աբիաթար փախեաւ առ Դաւիթ եւ Ը նմա էր զամենայն աւուրս թագաւորութեան նորա. եւ յանուանէ զնա յիշէ։