Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իններորդ հարցումն հակառակորդաց՝ որ ասէ Սիրաք՝ «ես ի բերանոյ բարձրելոյն ելի անդրանիկ ամենայն ստեղծւածոց»։ Եւ Պօղոս ի կողոսացւոցն ասէ, զորդի «անդրանիկ ամենայն արարածոց»։
       Առորս ասեմք՝ թէ որդի ոչ ասի անդրանիկ վասն գոլոյն իկարգէ ըստեղծուածոց, զի ոչ ոք ստեղծուած էառ զբնութիւն այսպէս որպէս որդին։ Այլ ասի անդրանիկ՝ զի նա էառ ի հօրէ զայն՝ որով ստեղծան ամենայնքն։
       Զի «ամենայն ինչ նովաւ եղեւ»։
       Ուստի որդի ոչ միայն ասի անդրանիկ՝ այլ եւ միածին։
       Դարձեալ ասի անդրանիկ եւ ընդ մարմնոյն ծննդեանն։ Զի որպէս առաջին նա ծնաւ անսերմն ի կուսէ եւ ի հոգւոյն սրբոյ, այսպէս եւ մեք յետ նորա ի ձեռն հոգւոյն սրբոյ ծնանիմք ի կոյս աւազանէն։
       Դա րձեալ՝ անդրանիկ է ըստ շնորհաց հոգւոյն զոր ընկալաւ ոչ վասն կարօտութեան՝ զի լիապէս ունէր այլ զի գլուխ էր մեր՝ ընկալաւ՝ զի յանդամս իւր սփռեսցէ։
       Դարձեալ անդրանիկ եղեւ յիւրաբան. ըստ որում «անդրանիկ եղեւ մեռելոց եւ պտուղ ննջեցելոց»։