Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Theology  
Վասն է՞ր ասեմք Աստուծոյ բան ունիլ. ըստ այնմ. «Բանիւ Տեառն երկինք հաստատեցան»։
       Պատասխան։ Վասն բազում պատճառի։
       Նախ՝ զի ամենայն բանից եւ իմաստու թեանց է բաշխօղ։
       Երկրորդ՝ զի զամենայն էքս ի նախագաղափար բանն իւր ժողովեալ ունի։ Ըստ որում. «Եւ կրէ զամենայն բանիւ զօրութեան իւրոյ»։
       Երրորդ՝ զի բանս մեր ձայնիւ յամենայն լսելիս անցանէ եւ թղթով յամենայն տեղիս ընթանայ։ Եւ բանն Աստուծոյ սո՛ւր է եւ հատու եւ ընդ ամենայն էքս անցանէ թափանցաբար։
       Չորրորդ՝ զի պարզի բանս մեր երիւրմամբ խռչափողիցն. եւ. «Բանք Տեառն պարզեալ են ասէ եօթնպատիկ իբր զարծաթ ի հողոյ»։
       Հինգերորդ՝ զի ընդարձակի բանս մեր քան զամենայն ինչ. եւ բանն Աստուծոյ ընդարձակեալ է առ ամենայն ինչ՝ գոյացութեամբ եւ արարչութեամբ։