Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Theology  
Նախ՝ զի ամպն յերկրէ ե լեալ խափանէ՛ զլոյս եւ զջերմութիւն արեգական։
       Երկրորդ՝ զի ամպ եւ մէգն խառնէ՛ զպարզ օդն եւ խաւարէ՛։
       Երրորդ՝ ամպն ի սակաւ ժամանակս աճէ՛ եւ բազմանայ։
       Չորրորդ՝ յամպոյն որոտ եւ կայծակունք թափին։
       Հինգերորդ՝ յամպոյն իջանեն սառնամանիք ձիւն եւ կարկուտ։
       Վեցերորդ՝ յամպոյն իջանէ անձրեւ եւ առնէ հեղեղ. որպէս առ Նոյիւ։
       Եօթներորդ՝ զի լինի ամպ որ ո՛չ որոտայ եւ ո՛չ կայծ է վասն սաստիկ խստութեանն։
       Ութերորդ՝ ի շնչել հողմոյ՝ դիւրաւ ջնջի ամպն։
       Իններորդ՝ յորժամ լուծանի՝ ամենեւին յարահետ լինի։
       Տասներորդ՝ յորժամ ջնջի ամպն, վե րըստին պայծառանայ օդն յառաջին մաքրութիւնն իւր։
       Դարձեալ յատկութիւն Ամպոյն վասն սուրբ կուսին։
       Նախ՝ զի թեթեւ է ամպն այն. վասն որոյ յոյժ բարձրացեալ է։
       Երկրորդ՝ զ ամպն այն ո՛չ ունի խոնաւութիւն ինչ։
       Երրորդ՝ զի պայծառ եւ լուսաւոր է։
       Չորրորդ՝ զի երգընթաց է եւ փոյթ աճէ։
       Հինգերորդ՝ զի հովանի լինի տօթոյ։
       Վեցերորդ՝ ամպն զծածուկ եւ զանգիտութիւն նշանակէ։
       Եօթներորդ՝ երբեմն ծածկէ՛ զարեգակն. որպէս ի գիշերի։
       Ութերորդ՝ ամպն առեալ ի ծովէն ծածկաբար, եւ ապա ցօղէ՛ յերկիր յայտնապէս. եւ լցուցանէ զնա ամենայն բարութեամբ։
       Իններորդ՝ դառն ջուրն ի մէջ ամպոյն փոխի քաղցր եւ ախորժելի։
       Տասներորդ՝ ամպն ո՛չ միայն զցօղ անձրեւ է, այլ եւ ձիւն եւ կարկուտ եւ հրայրեցութիւն. որպէս ասացաւ ի վերոյ։
       Վասն յատկութեան Փայլատակման եւ համեմատութեան ի Հոգին սուրբ։
       Նախ՝ զի յանկարծ փայլէ։
       Ե րկրորդ՝ ի կերպ հրոյ փայլէ։
       Երրորդ՝ զամենայն փորուածս լնու։
       207
       Չորրորդ՝ զի փայլատակեալն անբաժանելի մնայ։
       Հինգերորդ՝ նախ որոտայ եւ ապա՛ փայլէ։
       Վեցերորդ՝ երա՛գ է փայլակն։
       Եօթներորդ՝ զի սաստիկ է։
       Ութերորդ՝ ի միջոյ ամպոյն փայլէ որ ծածկեալ էր ի նմա՛։
       Ին ներորդ՝ ընդ փայլիլն եւ ի բաց փախչի։
       Տասներորդ՝ ահ եւ երկիւղ է անզգուշից։ Այսքան վասն օդոյ եւ հրոյ տարերց։