Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ է «Արասցուք մարդ ըստ պատկերի մերում եւ ըստ նմանութեան»։
       Պատասխան։ Գիտելի է, զի յերից է պա տկերին գեղեցկութիւն որով նմանի ի նախատիպն։
       Նախ՝ չափաւոր ձեւն։
       Երկրորդ՝ հաւասար մասունքն
       Երրորդ՝ յարմար շունքն։
       Արյ Աստուածային գեղեցկութիւնն ո՛չ այսու երանգըք զարդարի զի զմեզ ի նմանն իւր կազմեսցէ։ Այլ անճառ երանութիւնն է առաքինութիւնն է Աստուծոյ գեղեցկ ութիւնն զոր մեզ պարգեւեաց. այսինքն մաքրութիւն, անախութիւն, եւ ի չարէն օտարութիւն ասէ Նիւսացին սուրբ Գրիգոր։
       Եւ արդ՝ ի դ իրս երեւի իշխանութիւն թագաւորին։
       Նախ՝ ի թագաւորն. զի գլուխ եւ Տէր է բոլոր հնազանդելոցն։
       Երկրորդ՝ ի ծիրանին. զի արքայազն է եւ թագաորածին։
       Երրորդ՝ ի գաւազանն եւ ի մատանին. զի ի վերայ իշխանաց եւ իշխեսցելոց է հաստատեալ եւ յեցեալ։
       Չորրորդ՝ կօշիկն կարմիր . զի արեամբ չափ ի ներքոյ ոտից են հնազանդեալք ամենայն։ Զայս նշանակեն։
       Եւ որպէս զպատկեր թագաւորին նկարեն թագիւ եւ ծիրանեաւ եւ այլովն՝ եւ անո ւանեն զպատկերն թագաւոր։ Այսպէս իսկապէս թագաւոն ամենայն աշխարրհի ստեղծեաց զմարդա ըստ պատկերի իւրոյ։ Եւ փոխանակ ծիրանւոյն՝ զառաքինութիւն զգեցոյց. որ քան զամենայն զգեստ արքունական է։ Եւ փոխանակ թագին՝ ինքնիշխան կամօք զարդարեաց։ Եւ փոխանակ գաւազանին՝ անմահ երա նութեամբ հաստատեաց։
       Եւ փոխանակ կօշկաց՝ զամենայն ինչ հնազանդ արար ի ներքոյ ոտից նորա։
       Եւ ըստ այսմ բազոմւ եղանակաւ ասի մարդն պատկեր Աստուծոյ։
       Նախ՝ զի Աստուած է անձնիշխան եւ ինքնակալ։ Նոյնպէս եւ մարդս։
       Երկրորդ՝ Աստուած Տէր է եւ իշխան եւ ինքնակալ արարածոց։ Եւ զամենայն երեւելիս հնազանդ եւ ծառայ արար մարդոյն։
       Երրորդ՝ զի անմարմին է հոգին։
       Չորրորդ՝ զի անմահ է որպէս զԱստուած։
       Հինգերորդ՝ զի զամենյան տեսանէ եւ քննէ Աստուած։ Այսպէս եւ մարդն ներքին եւ արտաքին զգայարանօք։
       Վեցերորդ՝ ի յԱստուած է միտք եւ իմացումն ե ւ կամք։ Ունի եւ մարդս զայսոսիկ։
       Եօթներորդ՝ Երրորդութիւն է Աստուած. Հայր եւ Որդի եւ Հոգի սուրբ։
       Այսպէս ի մարդն միտքն բանն հոգին. ըստ եզնկացւոյ պլուզ վարդապետին։
       Ութերորդ՝ ա անձինք կատարեալք. եւ թէ մինն պակասիցէ՝ ո՛չ է կատարեալ Աստուած։ Եւ մարդս երրորդութ եամբ է կատարեալ. հոգւով եւ մարմնով եւ բանիւ. եւ թէ մինն պակասիցէ՝ անկատար է մարդն ասէ վարդապետն Վարդան։
       Իններորդ՝ անշարժ նոյնութեամբ իւրով զամենայն քննէ եւ իմանայ. այսպէս եւ միտք առ մարդն գոլով զգիտութիւն էիցս քննէ։
       Տասներորդ՝ մի եւ նոյն միտք է յԱստուած որով զամենայն տեսանէ եւ զամենայն բարբառ լսէ։ Նոյնպէս եւ ի մարդս մի իմացումն է որ զանազան զգայարանօք իմանայ։
       Մետասաներորդ՝ անտեղի եւ անուր է Աստուած. եւ հոգի մարդոյ բոլորն է ի բոլոր մարմինն. եւ բոլորն յիւրաքանչիւր մասն։
       Երկտասաներորդ՝ անճառ եւ անպ ատում է Աստուած. եւ հոգւոյն միացումն ի մարմնի ի վեր է քան զբան։
       Երեքտասաներորդ՝ ճշմարտի գիտօղ եւ սիրող է Աստուած. եւ միայն մարդս է ի զգալիս որ զճշմարիտն գիտէ եւ սիրէ։
       Չորեքտասաներորդ՝ սէր է Աստուած եւ աղբիւր սիրոյ։ Եւ մեզ պատուիրեաց սիրել զմիմեանս։
       Հնգտ ասաներորդ՝ այ եւ ողորմած եւ գթած է Տէր. եւ մեզ հրամայէ՛. «Եղերուք գթածք, որպէս եւ հայրն ձեր երկնաւոր գթած է»։
       Վեշտասաներորդ՝ զի բանական է։
       Եօթնեւտասներորդ՝ զի իմաստուն է։
       Ութ եւտասներորդ՝ զի անմեղ է հոգին։
       Իննեւտասներորդ՝ ուղիղ է ձեւ մարդոյ. եւ ուղիղ է Տէր Աստուած մեր։
       Քսաներորդ՝ զի նախատես է։
       Քսանեւմէկ՝ զի շնորհ քահանայւոթեան ընկալաւ։
       Քսանեւերկու՝ զի արարիչ է։
       Քսանեւերեք՝ զի եռամասնեայ է։
       Քսանեւչորս՝ ըստ ունակութեան՝ զօրութեան՝ եւ ներգործութեան, բայց այլազգաբա՛ր են ի մեզ եւ յԱստուած։
       Քսանեւհինգ՝ ասէ լուսաւորիչն մեր, թէ ձեւ մարդոյ երեւեցաւ ի ստեղծանելն, զոր առնելոց էր զնոյն մարմին յետոյ ժամանակի. եւ ի նոյն պատկերն արար զմարդն։
       Քսանեւվեց՝ յԱստուծոյ ծնանի. եւ մարդ ի մարդոյ։
       Քսանեւեօթն՝ փաշաւորէ զԱստուած. զի եւ ինքն փառաւորեսցի։
       Քսանեւութ՝ վասն որո յ ամենայն. այսինքն յԱստուծոյ. եւ վասն մարդոյն է ամենայն աշխարհ եղեալ։
       Քսանեւինն՝ բարի եւ բարեսէր է Աստուած։ Նոյնպէս եւ զմարդն բարի եւ բարեսէր ստեղծ։
       Երեսուներորդ՝ մի է պատկերն մարդ. եւ մի սկզբնատիպն Աստուած։ Ի սոցանէ ոմանք ըստ հոգւոյն միա՛յն են. եւ ոմանք ըստ հոգւոյն եւ մարմնոյն։