Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Theology  
Վասն է՞ր Ղովտ ի Սոդոմ բնակեցաւ։
      
       Պատասխան։ Վասն Դ պատճառի։
       Նախ՝ զի ի պատճառս Ղովտայ փրկեսցի Սոդոմ ի գերչացն։
       Երկրորդ՝ զի տեսցեն զբարի օրինակն, եւ յոչ օգտիլն՝ առաւել եւս տանջեսցին։
       Երրորդ՝ զի առաքինութիւն ն Ղովտայ առաւել երեւեսցի ի մէջ չարացն։ Ըստ այնմ. «Օրըստօրէ զիւր սուրբ հոգին՝ նոցա անօրէն գնացիւքն տանջէր»։ Զի վասն մեղաց տանջիւր ինքն՝ եւ առաւելոյր ի բարին։
       Չորրորդ՝ զի յորժամ փրկեսցի Ղոտ ի Սոդոմայ, զօրութիւնն Աստուծոյ յայտնի լիցի։
       Նոյնպէս յորժամ բնակին բարեպաշտք ի մէջ անահւատից , Նախ՝ զի աղօթք նոցա պահապան է նոցա։
       Երկրորդ՝ զի թէ ոչ օգտեսցին չարքն, առաւել պատժեսցին։
       Երրորդ՝ զի հաւատք բարեպաշտիցն առաւելասցին։
       Չորրորդ՝ զի բարիքն ամբողջ մնալով ի մէջ չարացն, զօրութիւնն եւ արդարութիւնն Աստուծոյ երեւեսցի։
      
       Հարցումն։
       Վասն է՞ր Սոդոմ հրով այրեցաւ։
      
       Պատասխան։ Նախ՝ զի հրեղէնսն մտաբերեցին։
       Երկրորդ՝ օտար եւ ընդ դէմ բնութեան գործեցին օտար եւ երկնատեղաց հրով այրեցան։
       Երրորդ՝ համարձակ եւ յայտնի պատժեցան։
       Չորրորդ՝ նոր չարիս գործեին խիստ եւ առաւել պատուհա սեցան. որպէս եւ Կայեն. զի նշան լիցին աշխարհի ահի եւ երկիւղի։
       Հինգերորդ՝ նշանակ ահագին դատաստանացա Աստուծոյ. զի այնպէս լինելոց է ամենայն մեղաւորաց այնպիսեաց։ Ըստ այնմ. «Տեղասցի ի վերայ մեղաւորաց որոգայթ հուր եւ ծծումբ. այս մրրիկ բաժին բաժակի նոցա»։
       Զի «Ահ մեծ է անկանիլ ի ձեռս Աստուծոյ կենդանւոյ » ասէ առաքեալն։
       Վեցերորդ՝ պատժեաց զՍոդոմայեցիսն մարմնով, զի թեթեւասցին տանջանք նոցա հոգւով։ Որպէս ասէ Տէրն. «Դիւրագոյն լիցի Սոդոմայեցւոցն յաւուրն դատաստանի»։
       Եւ այս ի խնայելոյ ի նոսա. զի մարդասէր է եւ ոգեսէր Աստուած։
       Վասն Ղովտայ Կնոջն Հարց։
       Կինն Ղովտայ վասն է՞ր յաղ եւ ո՛չ յայլ ինչ նիւթ փոխեցաւ։
      
       Պատասխան։ Աղն եւ այրեցածն մի են։
       Նախ՝ զի վատթար է դառնալ եւ ծուլութիւն։
       Երկրորդ՝ զի գեղեցիկ էր՝ զի մի ի պատճառս նորա սպանցեն զՂովտ։
       Երրորդ՝ զի հալեսցի եւ մի ի պաշտօն առցի։
       Չորրորդ՝ վասն անհաւատութեան եղեւ քար. զի ո՛չ հաւատաց հրեշտակացն։ Որպէս ասէ սիրեցէքն. «Անհաւատութեանն յիշատակ եղեւ արձան աղի. որպէս սոդոմայեցիքն չարութեան գործոցն»։