Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Theology  
Վասն է՞ր զպատարագս անարատ ընտրէին։
      
       Պատասխան։ Նախ՝ զի հեթանոսքն՝ զանարատն զոհէին։
       Երկրորդ՝ ի յօրինակ մեծի եւ անարատ պատարագինն։
       Երրորդ՝ ի խորհուրդ պատարագողին. զի նուէրքն զնուիրօղն նշանակէր։
       Եւ ԲԺան արտ պատարագին։
       Նախ՝ կոյրն. իսկ ի մեզ որ մտօքն իցէ։
       Երկրորդ՝ բեկեալն ի գործոց բարեաց։
       Երրորդ՝ լեզուատն որ է անձայնն. որք ո՛չ ունին զխոստովանութիւն։
       Չորրորդ՝ մարմառոտն. որ կաշին պատառեալ եւ խոց լինի. նշանակէ զխոց մեղաց։
       Հինգերորդ՝ քոսն. որ յայտնին է։
       Վեցերորդ՝ երքունոտն. սնքնոտն. անբուժն է։
       Եօթներորդ՝ քած աւարին. այլամազն խառնեալ. զանազան բարուց նշանակ։
       Ութերորդ՝ թաղամսաւորն. որ թաղիացեալ է միսն ի կաշին եւ չքերթուի. որ անորիշ է ի խառնակ կենաց։
       Իններորդ՝ ականջատն. որ խուլ է մտօք։
       Տասներորդ՝ կրճատն. որ է ագատն. անամօթն է։
       Մետասաներորդ՝ մալեալն, տրեալն. պակասն արիութեամբ։
       Երկուտասաներորդ՝ փօշտանկն. որ հատեալ է աղիքն եւ ի դուր թափեալ. նշանակ հոգեկան ցաւոց ի մարմինն երեւեալ։
       Այլ եւ ի վերայ այսր, հիւանդն եւ գիժն։ Որ մտօքն է մոլի, եւ մեղօք հիւանդ, չէ ընդունելի։
       Ի նոր պատարագս այսպիսի մարմնոյ ընտրութիւն ո՛չ է։ Զի ճշմարիտ պատարագն Քրիստոս է։ Իսկ այս օրինակն է եւ տուրք աղքատացն։ Սակայն հաճելին մեր՝ ընդունելի է Աստուծոյ. զառաւել սէրն նշանակէ. զի որ ինչ մեզ անպիտան է, եւ Աստուծոյ անպիտան է։
      
       Հարցումն։ Զի՞նչ է որ զարիւն անասնոյ հրամայէ ծածկել եւ ո՛չ ուտել։
      
       Պատասխան։ Զի արիւնն շունչ է եւ կեանք անասնոց։ Արիւնն ուտելն՝ եւ հեղձուցանելն՝ գազանաբեկն՝ մի էր մեղք՝ որպէս ասացաւ ի վերոյ ժը գլուխն իզ համարն։
       Իսկ զարիւնն ծածկել հրամայէր, Նախ՝ զի զկենդանութիւնն տացեն տուողին կենաց՝ բաժին։
       Երկրորդ՝ ցուցանէ թէ բանական հոգիս մեր կորնչի։
       Երրորդ՝ զի հոգիքն ի դժոխքն չէ մոռացեալ ի նմանէ։
       Չորրորդ՝ զի երկնչիմք եւ անմեղ պահեմք զհոգիս մեր որ ելանելոց է յերկինս։
       Հինգերորդ՝ որպէս արիւն անասնոց ի հողոյ է եւ ի հող լուծանի. եւ բանական հոգիս մեր յԱստուծոյ է եւ առ Աստուած երթայ։ Ըստ Սողոմոնի. «Հոգին դառնայ առ Աստուած որ ետ զնա»։
       Վասն շաբաթուց Հարցումն։
       Զի՞նչ էր շաբաթ շաբաթուցն։
      
       Պատասխան։ Ի եօթերորդն ամիսն որ է թշրին՝ ժ օր քաւութեան տօնէին. զի է շաբաթ շաբաթուցն ի նա է. եւ է երորդ ամիսն. այլ եւ ժ երորդ օրն շաբաթ էր։
       Զի յերկրորդ ամն էր առաջին տօնն ելից Եգիպտոսէ։
       Դարձեալ՝ շաբաթ շաբաթուց այն էր. որ քաւութիւն մեղաց հոգւոցն էր շաբաթ. որպէս դատարկանալն մարմնոյն։
      
       Հարցումն։
       Վասն է՞ր այնչափ շաբաթս հրամայէ պահել։
      
       Պատասխան։ Նախ՝ զի խստասիրտք էին եւ անողորմ. եւ ո՛չ տային հանգչիլ ծառայիցն եւ անասնոցն։
       Երկրորդ՝ զի ողորմութիւն եւ մարդասիրութիւն ուսցին. տալ զբաժին աղքատաց եւ տնանկաց։
       Երրորդ՝ զի հանգիցէ երկիր եւ տարերք որ ի չար գործն մեր չարչարին. այլ պահպանապետ հրեխտակք նոցա։
       Չորրորդ՝ զի ցուցցէ նոցա՝ յեօթ անց զմինն աղքատաց եւ կարօտելոց բաշխել։ Որպէս եւ այլ ուր զժ էն մինն Աստուծոյ բաժին։ Իսկ ի նորս՝ զկէս ընչիցն հրամայեցաւ տալ աղքատաց յաւետարանին. որ է հաւասար հոգւոյն եւ մարմնոյն։
       Եւ այլ եւս կատարելոցն. «Զամենայն վաճառել եւ տալ աղքատաց»։
       Հինգերորդ՝ զի եւ վայրի անասնոց եւ գազանաց բաժին լիցի ի վաստակն մեր. զի նոցա է երկիրս այս եւ տեղիք ուր մեք բնակեցաք։
       Վեցերորդ՝ այլ եւ ի թողութեան ամն ուսուսցէ թողուլ զպարտիս բանից եւ գործոց մերոց պարտապանաց։
       Եօթներորդ՝ ստուերապէս նշանակէր զազատութիւնն որ եղեւ մեզ ի ձեռն Քրիստոսի. որ ազատեաց յօրինացն դժուարութեանց, եւ ի մեղացն, զթողութիւն շնորհելով։
       Այլ եւ այս գիտելի է, զի ե թուով շաբաթ էին ի հինն.
       Նախ՝ օր շաբաթուն։
       Երկրորդ՝ շաբաթ շաբաթուն։
       Երրորդ՝ ամիսն է երորդ։
       Չորրորդ՝ ամն է երորդ։
       Հինգերորդ՝ յոբելեանն յիսներորդում. որ է ամ թողութեան եւ ազատութեան։
       Հոգեպէս նշանակեն ի մեզ զհանգիստ։
       Առաջին՝ շաբաթն. յորժամ դադարիմք զ շարժմամբ եւ ե զգայութեամբ ի մեղաց գործոց։
       Երկրորդ՝ հանգչիմք ի խղճէ մտաց։
       Երրորդ՝ ի թողութիւն մեղաց։
       Չորրորդ՝ յետ ելիցն ի մարմնոյ. վասն որոյ ասէ. «Ո՛չ հնձեսցեն զիննեակն այլ կերակրեսցին»։ Զի արդիւնք եւ հունձք ի կատարածին է. այլ հանգիստն ի հոգին է։
       Հինգերորդ՝ հանգիստն կատարեալ հոգւով եւ մարմնով. որ է փողոց հնչմունք. եւ ազատութիւն ապականութեանց. ամենայն թողութեան եւ իւրաքանչիւր ուրուք ի ստացուածս իւր դարձումն. որ է գործոց հատուցումն։