Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս է միածին որ այս քան ծնունդ ունի.
       Պատասխանի.
       Աւետարանն ասէ, «Միածինն Որդին, նա պատմեաց մեզ»։ Նախ ասի միածին՝ զի նա միայն է համագոյ ծնողին ծնունդ ըստ այնմ, «Բանն էր իսկզբանէ առ Աստուած», իսկ այլ ամենայն ծնօղ՝ յառաջ է քան զծնեալն.
       Երկրորդ՝ զի նա միայն ի հօրէ ծնեալ է անմայր. ըստ այնմ, «ելի ի Հօրէ եւ եկի յաշխարհ»։ Երրորդ՝ զի նա միայն է ի Հօրէ ծնեալ. եւ չունի եղբայր։
       Եւ զի հոգին է եւս ի Հօրէ, սակայն բղխումն է եւ ո՛չ ծնունդ որպէս ցուցաւ ի վերոյ։
       Չորրորդ՝ զի նա միայն է ծնունդ անբաժան ի ծնողէն. ըստ ծնողէն. ըստ որում
       «Բանն էր առ Աստուած»։
       Հինգերորդ՝ նա միայն է ծնունդ համահաւասար կատարելութեամբ զօրութեամբ եւ իմաստութեամբ ընդ հօր։ Ըստ այն, «որպէս գիտէ զիս հայր, գիտեմ եւ ես զհայր»։
       Վեցերորդ՝ նա միայն է ծնունդ անուր եւ աներբ. որպէս ասէ «յառաջ քան զամենայն բլուրս ծնաւ զիս»։ եւ «յառաջ քան զարեւ է անուն նորա»։ Եօթներորդ՝ նա միայն է միշտ եւ անդադար ծնունդ. զի ո՛չ սկսաւ ի ժամանակի, եւ ո՛չ ի ժամանակի դարարի. այլ որպէսս լոյս ի հրոյ միշտ եւ անհատապէսս ծնանի։
       Ութներորդ՝ նա միայն է ծնունդ ի Հօր է եւ ո՛չ երբէք հայրանայ զի ոչ ունի յինքենէ ծնունդ որպէս նա ի հօրէ։
       Իններորդ՝ ասի միածին ըստ մարմնաւոր ծննդեանն ի մօրէ ծնեալ առանց հօր. ըստ այնմ ասաց հրեշտակն՝ «որ ծնանելոցն է ի քէն՝ ի հոգւոյն սրբոյ է»։
       Տասներորդ՝ ասի ոմանց թէ ի ժամ ծննդեանն Քրիստոսի արգելան ամենայն ծնունդք մինչեւ ծնաւ բարձօղն երեկաց ամենայն ծննդոց. զի նա լինէր անդրանիկ ամենայն ծննդոց։
      
       Հարցումն։
       Ապա ո՞րպէս է անդրանիկ. «ծնաւ ասէ զորդին իւր զանդրանիկ եւ եդ ի մսուր»։
       Պատասխանի Անդրանիկն անուն կրկին ունի իմացումն։ Նախ՝ ի բազում եղբարս։ Եւ երկրորդ՝ երէց եւ առաջին։ Աստ գիտելի է, որպէս միածին կոչի անմարմնաբար եւ ըստ մարմնոյ։ Նոյնպէս եւ անդրանիկ ծնունդ ի հօրէ։ Եւ զառաջինն կոչի անդրանիկ՝ յորժամ եղեւ ի բազում եղբայրս. լինելով մարդ եւ Որդի մարդոյ։ Այլ եւ անդրանիկ ծնաւ ի մօրէ առաջին ծնունդ. թէպէտ ո՛չ ունի եղբայր ի կուսէն, անդրանկութիւն իւր ո՛չ խափանի։ Իսկ անդրանիկ ըստ որում երէց եւ առաջին՝ ասի ըստ չորից։ Նախ՝ զի նա ի հօրէ է սկսեալ. եւ եղեալքս ի հօրէ։ Այլ երիւք տարբերութեամբք։ Զի նա յառաջ քան զյաւիտեանս. եւ մեք ի ժամանակի։ Եւ նա ծնունդ ի հօրէ. իսկ մեք արարածք։ Եւ նա՛ բնութեանն ծնունդ. եւ մեք կամացն. Երկրորդ՝ անդրանիկ է սուրբութեամբ. որ ո՛չ արար մեղս. եւ արդարացոյց զմեզ։ Երրորդ՝ կոչի. անդրանիկ ըստ հոգւոյն շնորհաց. զոր նախ ընկալաւ իբր գլուխ՝ եւ եհեղ յանդամքս իւր. Չորրորդ՝ յարութեամբն. «եղեւ անդրանիկ մեռելոց եւ պտուղ ննջեցելոց»։
       Եւ աստ գիտելի է, զի Գ ինչ միայն յատուկ է մարդացելոյն Քրիստոսի. եւ ո՛չ այլ ումեք պատշաճի մարդկայինս ազգի։
       Նախ՝ զի սկզբնական արդարութեամբ ծնաւ. եւ պատճառի անսերմն յղացումն։ Երկրորդ՝ նա միայն ի գործոց արդարացաւ. «որ երեւեցաւ մարմնով. արդարացաւ հոգւով»։ եւ ամենեքեան մեղան եւ նուազեցան ի փառաց ըստ առաքելոյ։ Երրորդ՝ ի նա միայն գտաւ մտաց սրբոութիւն ըստ առաքելոյ «մեք զմիտս Քրիստոսի ունիմք»։ իսկ ամենայն մարդկան միտք հաստատեալ են ի խնամս չարի՝ վկայէ Աստուած. «եւ ո՛ պարծեսցի միտ սուրբ ունել» ասէ առակն. իսկ մեք ոչ ի գործոց, այլ ի հաւատոցն Քրիստոսի ընկալաք սկզբնական արդարութիւնն եւ զներգործութիւն մարմնոյ եւ զսրբութիւն մտաց։